Մաքսանենգ ծխախոտի տերերը Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանն են. սկանդալային բացահայտում —

Արդեն քանի օր է Հայաստանյան ԶԼՄ-ներն ու սոցիալական կայքերը չեն դադարում խոսել հայաստանյան բիզնեսի հերթական հանելուկից: Այս անգամ խոսքը մաքսանենգ ճանապարհով ՌԴ արտահանված 40 տոննա ծխախոտի մասին է: Հիշեցնենք, որ օրերս տեղեկություն հայտնվեց այն մասին, որ ՌԴ ԱԴԾ և մաքսային ծառայության աշխատակիցները Կրասնոդարի օդանավակայանում առգրավվել են մաքսանենգ ծխախոտի 2700 տուփ, և տարբեր ապրանքանիշների տուփերի վրա հայկական ակցիզ է եղել:

Աղմուկին հետևեց զրպարտանքը: Մեկը մյուսի հետևից, նախկինի մնացորդներն ու իրենց կողմից կառավարվող կայքերը, սկսեցին ստահոդ լուրեր տարածել այդ կապակցությամբ: Շրաջանառվեց այն տեղեկությունը, համաձայն որի` դրա հետևում կանգնած է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներձագը, դա կապեցին վարչապետի հետ, սկսեցին անհիմն տեղեկություններ տարածել` փորձելով ցեխ շպրտել հանրության կողմից սիրված մարդկանց վրա: Սակայն, նրանք հերքեցին այս տեղեկությունները՝ հայտարարելով, որ այդ բիզնեսի հետ ոչ մի առնչություն չունի ո՜չ Հրաչյա Հակոբյանը, ո՜չ էլ առավել ևս Նիկոլ  Փաշինյանը:

Թեմային արձագանքեց նաև ՀՀ ՊԵԿ-ը՝ նշելով, որ մաքսային ձևակերպումներն ու հսկողությունը ՀՀ մաքսային մարմինների կողմից իրականացվել են օրենքի տառին համապատասխան, իսկ այլ երկրի տարածքում դրանց հետ կապված գործողությունների մասով ՀՀ մաքսային մարմինները, որևէ իրավասություն չունեն և, բնականաբար, որևէ պատասխանատվություն չեն կարող կրել։

Ըստ որոշ աղբյուրների՝  ասում են, որ սրա հետևում իրականում կանգնած են Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը, իսկ ծրագիրն իրականացրել են իրենց անմիջական վերահսկողությամբ: Նրանց կամակատարները եղել են ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը և նրա հավատարիմ ծառա, մտերիմ Արմեն Ունանյանը, որն էլ ժամանակին ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հիմնած, իսկ հեղափոխությունից հետո փակված «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության տնօրենն էր։ Հիմա հասկացաք, թե իրականում ի՞նչ շղթա է աշխատել այստեղ:

Հ.Գ. Հավելում սրան ասենք, որ ծխախոտը, ինչպես ՊԵԿ-ն էր նշել, հայկական արտադրության է, իսկ արտադրողը  «Արմտաբակ» կամ «Արմենիան տոբակո քոմփանի» ՍՊ ընկերությունն է, վերջինս էլ  պատկանում է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին: Ուստի, հարգելի՜ ընթերցող, կարծում եմ հասկացաք, որ որևէ մեկը չի կարող զրպարտել և մեղադրել անմեղ մարդկանց: Սուտը կարճ կյանք ունի, առավել ևս հիմա, երբ երկրում հաստատված է ժողովրդավարություն:

For several days now, the Armenian media and social networks have not stopped talking about another puzzle of Armenian business. This time we are talking about 40 tons of smuggled cigarettes exported to Russia. It should be reminded that recently it was reported that the employees of the Russian FSB and Customs Service confiscated 2,700 boxes of smuggled cigarettes at Krasnodar airport, and an Armenian excise tax was on the boxes of different brands.

The slander was followed by the slander. One after another, the remnants of the former and the websites they run began to spread false rumors about it. The information was spread that the Prime Minister of the Republic of Armenia Nikol Pashinyan’s son-in-law was standing behind it, they connected it with the Prime Minister, they started spreading baseless information, trying to throw mud at the people loved by the society. However, they denied this information, stating that neither Hrachya Hakobyan nor Nikol Pashinyan have anything to do with that business.

He also responded to the topic by the RA State Revenue Committee, noting that the customs clearance and control were carried out by the RA customs bodies in accordance with the letter of the law, and the RA customs authorities have no jurisdiction over their actions in other countries. .
According to some sources, Serzh Sargsyan and Karen Karapetyan are actually behind this, and they implemented the program under their direct control. Their volunteers were the former chairman of the State Revenue Committee Vardan Harutyunyan and his loyal servant, close friend Armen Unanyan, who was the director of the “Norfolk Consulting” company founded by the chairman of the State Revenue Committee Vardan Harutyunyan and closed after the revolution. Now do you understand what chain actually worked here?

PS In addition to this, the cigarettes, as mentioned by the State Revenue Committee, are of Armenian production, and the manufacturer is Armtabak or Armenia Tobacco Company LLC, the latter of which belongs to the former chairman of the State Revenue Committee Vardan Harutyunyan. So, dear reader, I think you understand that no one can slander or blame innocent people. Lying has a short life, especially now that democracy is established in the country.

Рубрикиkoks