Չինաստանը պահանջում է փակե՞լ Հայաստանում գործող ամերիկյան բիոլաբորատորիաները

Չինաստանի ԱԳՆ խոսնակ Գեն Շուանը հայտարարել է, որ Չինաստանը պաշտպանում է Ռուսաստանի դիրքորոշումն այն մասին, որ «ամերիկյան բիոլաբորոտորիաները, որոնք տեղակայված են ԱՊՀ մի շարք երկրներում, իրենցից լուրջ վտանգ են ներկայացնում»:

Ավելին, ըստ Չինաստանի պաշտոնական ներկայացուցչի, այն երկրներում որտեղ կան այդ լաբորատորիաները, հանրությունները նույնպես պահանջում են փակել դրանք:

Հիշեցնենք, որ նման լաբորատորիաներ կան նաև Հայաստանում: Եվ Մոսկվան մեկ անգամ չէ, որ նշել է, որ «մտահոգված է» այդ լաբորատորիաների առկայությամբ, քանզի, ըստ ռուսական կողմի, այստեղ աշխատանքներ են ընթանում, որոնք կարող են սպառնալ նաև Ռուսաստանի շահերին:

Եվ ահա ԱՄՆ-ի և Չինաստանի լարված հարաբերությունների ֆոնին, կապված կորոնավիրուսի հետ, Մոկսվայի և Վաշինգտոնի վեճին միանում է նաև Պեկինը: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի վրա ռուսական ճնշումներին միանում են նաև չինացիները:

Ավելին, ըստ որոշ աղբյուրների, Մոսկվան և Պեկինը համատեղ վերը նշված երկրներում պատրաստվում են բողոքի ցույցեր կազմակերպել, հատկապես կորոնավիրուսի ֆոնին: Համարելով, որ եկել է պահը այդ երկրներին երկընտրանք առաջարկել:

Պատրա՞ստ է արդյոք Հայաստանը այս մարտահրավերին: Վստահ ենք, որ ոչ, քանզի այս քաղաքական մանկապարտեզի ֆոնին լուրջ որոշումներ ակնկալելը միամտություն կլինի:

Արտակ Հակոբյան

Рубрикиkoks