Նիկոլ Փաշինյանի շուրջ իրադարձություններն այնքան արագ են զարգանում, որ հասարակությունը դեռ մեկը չմարսած՝ բախվում է մյուսին։
Չնայած իրադարձություն բառը, կարծում եմ, սխալ եմ օգտագործում:
Սրանք իրադարձություններ չեն, այլ ընդամենն իրար շղթայական կապով հաջորդող հիմարություններ։
Սոցիալական ծանր բեռ, անվտանգային անկայուն իրավիճակ, անհասկանալի իրողություն, արտակարգ կիսադրություն՝ սա է հիմա մեր երկրի հակիրճ նկարագիրը։
Այն, ինչ կատարվում է Նիկոլ Փաշինյանի հետ, ավելի շուտ անհեթեթ իրականության ընկալումն է, քան իրադարձություն։
Միգուցե որոշ մարդկանց համար անտեսանելի է եղել, բայց անփոփոխ է այն, որ Նիկոլ Փաշինյանը մշտապես երազել է ունենալ ընտանեկան բիզնես։ Այդ երազանքն այսօր իրականություն է (լրատվամիջոցները մի քանի օր շարունակ գրում են սիգարետային սկանդալի մասին)։ Վերջապես Նիկոլ Փաշինյանն իրեն էլ կարող է դասել իր այդքան սիրելի օլիգարխների թվին։
Միգուցե որոշ մարդկանց համար անտեսանելի է եղել, բայց անփոփոխ է այն, որ Նիկոլ Փաշինյանը երազել է թանկարժեք ալկոհոլային խմիչքից արբել ու երկրի ղեկավարի աթոռը զավթած լայվ մտնել։
Անփոփոխ է նաև այն, որ Նիկոլ Փաշինյանը հարգանք չունի և չի ունեցել, նույնիսկ այն մարդկանց շրջանում, ում պաշտոնի անցնելու հրամաններն է ստորագրել։
Չգիտեմ՝ անգամ ձեր հետևություններն այս ամենից ինչպիսին կլինեն, բայց իմ եզրահանգումը մեկն է։ Չարժեր Նիկոլ Փաշինյանի կյանքի եղելություններին ականատես լինելու համար երկիրը հետ գցել մի քանի տասնամյակ։
Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից