2019-ին մերժել եմ Նիկոլ Փաշինյանի առաջարկը, որովհետև չէի կարող ապրել լավ, երբ իմ ժողովուրդն ու հայրենիքը աղետի մեջ են. Միքայել Մինասյան. Տեսանյութ

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում պատմել է 2019 թվականին Հռոմում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ հանդիպման մասին՝ նշելով, որ նա իրեն Փաշինյանից մեսիջ է փոխանցել:

Միքայել Մինասյանը նշել է, որ Վանեցյանի հետ հանդիպման ընթացքում վերջինս Նիկոլ Փաշինյանի անունից իրեն փոխանցել է, որ եթե ինքը որոշակի գումար վճարի, բոլոր քրեական հետապնդումները կդադարեցվեն:

«Ես Նիկոլ Փաշինյանին մերժել եմ, որովհետև ինձ չէի կարող ներել և չէի կարող ապրել լավ, երբ իմ ժողովուրդն ու հայրենիքը այս վիճակում է: Ես, ի տարբերություն շատերի, ոչ թե կանխատեսել եմ, ես գրել եմ, ասել եմ, որ մեզ սպասվում է մեծ աղետ: Ես երբեք չեմ կարող պայմանավորվել մարդկանց հետ, ում համարել և համարում եմ պարզապես ստախոս, անպատասխանատու, ժողովրդի դավաճան, և, ցավոք սրտի պետք է ավելացնեմ, պետության թշնամի»,-ասել է նա:

Рубрикиkoks