Իշխանությունները ժողովրդին ասում են՝ դուք իմաստուն եք, սահմանադրագետ եք, դուք ամեն ինչ կարող եք, բայց երբ ասում ենք՝ գումար տանք ժողովրդին, ասում են՝ «քոռուփուչ» կանեն. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձավ իր կողմից ներկայացված առաջարկությանը, որով նախատեսվում է 100.000-ական դրամ տրամադրել մոտ 500 հազար ընտանիքի, ինչպես նաև հավելյալ գումար տրամադրել թոշակառուներին։ Մարուքյանը նկատեց, որ իշխանությունները փորձում են կեղծ օրակարգերով ստվերել իր առաջարկը։

«Իշխանությունները ժողովրդին ասում են՝ դուք իմաստուն եք, սահմանադրագետ եք, դուք ամեն ինչ կարող եք, բայց երբ ասում ենք՝ գումար տանք ժողովրդին, ասում են՝ «քոռուփուչ» կանեն»,- նշեց նա։

Մանրամասները` տեսանյութում։

Рубрикиkoks