«Մի դեպք հիշեցի, որը երբեք հրապարակային չեմ գրել»․ Հովհաննես Հովհաննիսյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը գրել է․ «Ուրեմն այսօրվա ազնիվ տղու խոհանոցային եթերը նայեցի ու տարիներ առաջվա մի դեպք հիշեցի, որը երբեք հրապարակային չեմ գրել, դատողություններն էլ կթողնեմ Ձեզ։

Մի ընկեր ունեմ, շարքային ոստիկան է, ամբողջ օրը փողոցներում ծառայում է իր հայրենիքին։ Մի անգամ օպերայի տարածքում ծառայությունն է իրականացնելիս լինում ու տեսնում է իր ծանոթներից մեկը (հատուկ անունը չեմ գրում, նորից ոչ պակաս հայտնի անձնավորության, քրեական հեղինակության տղա է) շրջելիս է լինում էս մեր «ազնիվ ու ազգին անմնացորդ նվիրված» տղու հետ (Վատիկանի դեսպանատան անտիկվար իր սեղանը վկա) ու մոտենում է, որ բարևի։ Էս կողքի տղեն ձեռքով հասկացնում է՝ թե մի մոտեցի։ Ոստիկանը չի հասկանում ժեստը, մոտենում է, ձեռքով բարևում է։ Էս մեր ազնիվ տղեն դժկամությամբ ձեռքը սեղմելուց հետո, ասում է. «Դու ինձ չես ճանաչո՞ւմ»։ Մեր ոստիկանը՝ թե չէ։ Ասում է՝ լաաավ։

Մինչև հասնում է ոստիկանը մյուս ծառայության վայր, ամբողջ վարչությունից իրեն են փնտրում՝ թե էդ ի՞նչ ես արել։ Բա՝ ի՞նչ եմ արել։ Ո՞նց, Միշիկին չես ճանաչե՞լ։ Պետք ա համակարգից դուրս գաս։ Մի խոսքով, համակարգի բարի մարդիկ խղճմտություն են ունենում ու տեղափոխում աչքից հեռու մի հանգիստ գործի։

Ահա այսպիսի ազնիվ ու հայրենասեր մի խոհարար»։

Рубрикиkoks