Նա պիտի վերընԳնի տեղը, ծպտուն չհանի և գոհություն հայտնի Աստծուն, որ չեն թաղել թքի մեջ. Եթե մի քիչ տղություն ունենար, այդքան թուքումուր ուտելուց հետո, կփախներ երկրից

Նա պիտի վերընԳնի տեղը, ծպտուն չհանի և գոհություն հայտնի Աստծուն, որ չեն թաղել թքի մեջ. Եթե մի քիչ տղություն ունենար, այդքան թուքումուր ուտելուց հետո, կփախներ երկրից

ԵՐԿՈւ ԽՈՍՔ…
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
Իր ճիլոպ /мочалка/մորուքով հայտնի մոջահեդ դանիելյանարթուրը հանդես է եկել «հրադադար» հայտարարելու կոչով, առաջ քաշելով մի քանի նախապայման։ Մի կողմ թողնենք այդ նախապայմանները, քանի որ դրանք անհեթեթ են թեկուզ և այն պարզ պատճառով, որ պարտվածը չի կարող ինչ-որ պայմաններ առաջ քաշել։ Նա պարզապես պիտի վերընԳնի տեղը, սսկվի, ծպտուն չհանի և գոհություն հայտնի Աստծուն, որ չեն թաղել թքի մեջ։ Թեև, ԵԹԵ դույզն ինչ ինքնասիրություն, մի քիչ տղություն ունենար, այդքան թուքումուր ուտելուց հետո, ուսերի վրա ունեցածը կառներ ու կփախներ երկրից։ ԵԹԵ…

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Ալեքսանդր Սայադյանը:


Այս` լոբու մարգում տնկած սարուն իր «կոչում» հանդես է եկել ինքնախոստովանությամբ։ Պատմում է, թե երբ, ում հետ, ինչ հարաբերություններում ու ինչ իրավիճակներում չի կանգնել նրանց կողքին, ում հիմա համակրում ու համախմբման կոչեր է անում։ Ընդ որում, իրեն արդարացնելու համար «ազնվորեն» մեղա է գալիս նրանց առաջ, «ընդունում է» իր սխալ լինելը և ներողություն է հայցում։ Բայց, «վերլուծելով» իր թույլ տված «սխալները», մտքի այս գիգանտը, չուզենալով հանդերձ, մատնում է ինքն իրեն, բացահայտում է իր էությունը։

Ինչ պատճառ ասես` բերում է, բայց լռում է գլխավորի մասին և չի խոստովանում, որ ՎԱԽԸ չի թողել կանգնել նրանց կողքը, ՎԱԽԸ սեփական կաշվի, ՎԱԽԸ սեփական շահերի համար։ Եվ հիմա այս վախկոտը, չգիտակցելով, որ իր արածը ոչ այլ ինչ է, քան դավաճանություն, համախմբման կոչ է անում ռոբասերժական և մերձռոբասերժական թափթփուկներին։ Ինչպես ասում են` նմանն զնմանը գտանէ։ Ի գիտություն նշված թափթփուկների` մեկ անգամ դավաճանողը կդավաճանի և’ երկրորդ, և’ երրորդ, և էլի … անգամ։ Կարմիր կովը …

Рубрикиkoks