Ալեն Սիմոնյանի կինը հուզիչ գրառում է կատարել

«Ես մարդկանցից գլուխ չեմ հանում: Հայերեն այս արտահայտությունն այնքան խոսուն չէ, որքան ռուսերեն.

«я не разбираюсь в людях»:

Տանն արդեն ծաղրում են, եթե մի նոր մարդու հետ եմ ծանոթանում ու իր մասին պատմելիս ասում եմ` նենց լավն էր, բոլորն արդեն վստահ են, որ ի վերջո գող ավազակ է դուրս գալու: Տենց մի աշխատող ունեի, գրեթե տան անդամ էր դարձել, վերջում պարզվեց 2 տարի շարունակ ինձ թալանում էր` էլ փող, էլ ոսկի, ինչ ասես… Շատ ծանր տարա, առաջին մեծ հիասթափությունս էր:

Մանր-մունր դեպքեր շատ են եղել, ուղղակի, երբ մարդուն վստահել եմ, բայց պարզվել է, որ հետս ինչ-որ շահից ելնելով է շփվել, ազնիվ չի եղել եւ այլն: Վերջերս էլ պարզվեց, որ մեկ ուրիշ մարդ, որին վստահել եւ օգնություն եմ ցուցաբերել ամենադժվար պահին, երբ բոլորն իրենից երես էին թեքել. իրեն վերջին սրիկայի պես է պահել ինձ հետ: Նույնիսկ լրտեսել է: Առանձնապես թաքցնելու որեւէ բան չունեմ, բայց կան քայլեր, որոնք զզվելի են զուտ բարոյական, մարդկային նորմերով: Իզուր չեն ասում` կրծքին տաքացրած օձն է խայթում: Էդպես էլ եղավ:
Երեւի խնդիրն իմ մեջ է, ես լավն եմ:

Չէ, անկեղծ` թող ինքնագովեստ չհնչի: Ես ցավում եմ մարդկանց համար, փորձում եմ օգնել, բոլորին լավ եմ վերաբերվում, միանգամից վստահում եմ, ազնիվ եմ, ոչինչ թաքցնել չեմ կարողանում, բոլոր մտքերս լեզվիս ծայրին են, բոլոր էմոցիաներս` դեմքիս դաջված: Դրանից էլ եմ շատ հաճախ տուժում, բայց գտնում եմ, որ ավելի լավ է այդպես: Տանել չեմ կարողանում մարդկանց, որոնցից պարզ չէ, թե ինչպես են քեզ վերաբերվում: Մի պահ թվում է, թե ատում են քեզ, հետո թվում է, թե հիանում են: Խոսքը` փոփոխական ու երկերասանի, առավել եւս ընկեր ձեւացով, բայց դավաճանող մարդկանց մասին է:

Վստահ եմ, որ նման մարդիկ էսպես, թե էնպես պատժվելու են: Ես հավատում եմ արդարության վերականգնմանը»:

Рубрикиkoks