Էս իշխանությունից չենք տեսել հանցանք. ո՞նց կարանք փախած հանցագործների ասածները հիմք վերցնել… Գժվե՞լ ենք

Էս իշխանությունից չենք տեսել հանցանք. ո՞նց կարանք փախած հանցագործների ասածները հիմք վերցնել… Գժվե՞լ ենք

Սաղս էս կամ էն կերպ գիտենք նախկին իշխանությունների հանցանքների մասին։ Ու իրանցից շատերի նկատմամբ կան կոնկրետ քրեական գործեր, շատերն էլ շատ կոնկրետ փախած են, խուսափում են դատական պրոցեսներից։

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Արտակ Հարությունյանը:

Ու էդ փախած տեղից տեքստեր են գրում, վիդեոներ են նկարում, ու ներկա իշխանությանն են մեղադրում հանցանքների մեջ։

Լավ են անում, իրանք իրանց կաշին են փորձում փրկել։

Ինձ ուրիշ բան ա զարմացնում, էն, որ մեզնից ոմանք դեմքին խորիմաստ արտահայտություն տալով կարող ա ասեն. «բայց կարո՞ղ ա ճիշտ են ասում»։ Տո ասել էի ինչ են անում։ Հո չե՞նք ցնդել։ Գիտենք չէ, որ հանցագործ ա։ Գիտենք չ, ոը կաշին ա ուզում փրկի։ Գիտենք չէ, որ ռևանշի ա ձգտում։ Ու՞ր ենք իրա ասածը քննարկում։

Էս իշխանությունից չենք տեսել հանցանք։ Տեսել ենք առանձին մարդիկ, ում հետ կապված կոռուպցիոն սկանդալ ա եղել ու հիմա քրեական գործ ա հարուցված։ Իսկ ընդհանուր չենք տեսել։ Եթե տեսնենք, կխոսենք, չենք լռելու։ Բայց ո՞նց կարանք հանցագործների ասածները հիմք վերցնել։ Գժվե՞լ ենք։

Рубрикиkoks