Երեխաներն ու կինը մի քանի օր է՝ ապրում էին իր հետ. մանրամասներ ողբերգական դեպքից. Տեսանյութ

Երեխաներին պատուհանից նետած ու ինքնասպան եղած տղամարդուն բակում բոլորը ճանաչել են՝ որպես նորմալ, ադեկվատ, կիրթ մարդու. այս մասին «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում նշեցին հարեւանները:

Նա զինվորական էր. ծառայել է Ռուսաստանի Դաշնությունում՝ այնտեղ ապրելով ընտանիքի հետ: Թոշակի էր անցել ու Հայաստան վերադարձել, ըստ հարեւանների, մոտ երեք տարի առաջ: Ապրում էր եղբոր ու մոր հետ իրենց տանը:

Հարեւանները երբեւէ չեն նկատել, որ սոցիալական խնդիրներ ունենար. խանութի աշխատողը նշել է, որ երբեմն պարտքով գնումներ կատարել է, թոշակը ստանալուն պես՝ պարտաճանաչ փակել պարտքը:

Սա դրսի դուռն է, դռնից ներս նայելիս նկատվում է, որ տանը «պետական վիճակ» է

Կինը երեխաների հետ ապրում էր իր մոր տանը, սակայն վերջին օրերին, ինչպես պատմում են հարեւանները, տղամարդը զանգել էր, ասել, որ կարոտել է, նրանք էլ եկել էին մնացել:

Աջից ամենավերեւի պատուհանն է իրենցը

Մոտակա խանութի վաճառողները նշել են, որ երեկ ե՛ւ ամուսինը, ե՛ւ կինը առօրյա առեւտուր են արել՝ ձողիկ, խմորեղեն, ելակ գնել. արտառոց որեւէ բան չեն նկատել:

Ի՞նչը կարող էր դրդել հորը նման քայլի՝ որեւէ մեկը չի պատկերացնում: «Ո՛չ թմրամոլ էր, ո՛չ հոգեկան խնդիրներ են երեւացել, ինչ թեմայից խոսում էինք, արձագանքում էր նորմալ, ադեկվատ, շատ կիրթ մարդ էր:

Կինն էլ նորմալ կին էր: Ոչինչ չէր հուշում, որ նման բան կարող է պատահել»,- պատմեցին հարեւանները:

Հիշեցնենք՝ այսօր՝ 08:45-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանի ՀԱԹ Բ2 թաղամասում: Թիվ 91 շենքի բնակարաններից մեկի բնակիչը 9-րդ հարկից ցած է նետել երեխային, այնուհետեւ ինքն է ցած նետվել մյուս երեխայի հետ:

Երեխաներին պատուհանից նետած, այնուհետ ինքնասպան եղած քաղաքացին նրանց հայրն էր՝ 40-ամյա Կարեն Մ.-ն: Երեխաները 8 եւ 5 տարեկան էին, տղամարդն ամուսնալուծված էր: Փաստի առթիվ Երեւանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Рубрикиkoks