Անհրաժեշտ է ընդամենը 1,250,000 դրամ, որպեսզի փրկենք 27-ամյա Անիին։ Հնարավորինս տարածեք, ժամանակ չկա

Սիրելի ընկերներ, այս խառը օրերին ձեր բոլորիդ աջակցության կարիքը կա, անհրաժեշտ է ընդամենը 1,250,000 դրամ, որպեսզի օգնենք Անիին ապրել:

Անի Ասուլյանը 27 տարեկան է, ունի սրտի բնածին արատ և այդ պատճառով 1993թ․-ից բժիշկների հսկողության տակ է։ Անին երկկողմանի ծնողազուրկ է և խնամքին ունի թոշակառու տատիկ, պապիկ և ուսանող քույր: Անին պատմության մագիստրոս է և երազում է շարունակել կրթությունը իրավաբանի մասնագիտությամբ։ Սակայն առողջական խնդիրների պատճառով գործազուրկ է: 2019 թ. դեկտեմբերին Անին ունեցել է ներսրտային ախտորոշիչ հետազոտություն, որի արդյունքում նշանակվել է արյան արհեստական շրջանառության 3-րդ կատեգորիայի վիրահատություն։

Վիրահատության արժեքը 3,200,000 դրամ է, որից 650,000 դրամը զեղչել է «Նորք-Մարաշ» ԲԿ-
ն, իսկ 1,300,000 դրամը տրամադրելու է ՀՀ Առողջապահության նախարարությունը։
Վիրահատությունն իրականացնելու համար անհրաժեշտ է հավաքել 1,250,000 ՀՀ դրամ։
Եկեք բոլորս միասին օգնենք Անիին ստանալ համապատասխան բուժում և հնարավորություն՝ ապրել լիարժեք կյանքով, աշխատել և օգնել իր հարազատներին, ովքեր ունեն դրա կարիքը։

Գումարներ կարող եք փոխանցել Ամերիաբանկի հետևյալ հաշվեհամարներին` 1570048921110200 — դրամ 1570048921110101 – դոլար 1570048921110146 – եվրո 1570048921110158 — ռուբլի Հաշվետեր` Լիլիթ Ասուլյան

Օնլայն փոխանցումների համար` ArCa — 9051291000084826 Idram — 265680346 Paypal — silentlove@mail.ru

Рубрикиkoks