«Միքայել Մինասյանն ավելի լավ է խոհանոցից «Թավա TV»-ով զբաղվեր». Անդրանիկ Քոչարյան

«Առաջին լրատվական»-ի եթերում ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է ՀՀ 3-րդ նախագահի փեսա, Վատիկանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարություններին:

Հարցին, թե ինչո՞ւ իշխանության շարքերից հստակ արձագանք չկա Մինասյանի հայտարարություններին, Անդրանիկ Քոչարյանը պատասխանել է. «Վատիկանի նախկին դեսպանը հայտարարություններ չի անում, նա հայտնվեց Վատիկանում, գուցե Միլանում կամ Հռոմում գտնվող ինչ-որ բնակարանի խոհանոցում և սկսեց ինչ-որ տեքստեր հաղորդել: Անընդհատ ասվում էր, որ նկուղում է, և երբ որ առաջին անգամ խոհանոցից խոսեց, երևի ուզում էր ասել, որ նկուղից հայտնվել է խոհանոցում, բայց երբ որ երկրորդ անգամ սկսեց քաղաքական թեմաներով խոսել և իր մեսիջներն ուղարկել ՀՀ-ի դեմ, ավելի լավ կլիներ «Թավա TV»-ով զբաղվեր, որովհետև նրա տեքստերը քաղաքական որևէ հեռանկար չեն պարունակում…»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Рубрикиkoks