Մեկնումեկդ Միքայել Մինասյանին ասեք, թող հաջորդ տեսանյութում խոսի թե ինչպես վերցրեց սրճարանը, թե ինչպես հոր՝ փաստաթղթեր կեղծեց. Քաղաքագետ Արմեն Վարդանյանի դիպուկ գրառումը

Հիշեցնենք, որ երեկ Սերժ Սարգսյանի Փեսա՝ Միքայել Մինասյանը հանդես էր եկել նոր տեսանյութով. Այդ տեսանյութը շատ քննադատվեց ֆեյսբուքյան օգտատերերի, քաղաքական գործիչների, քաղաքագետների կողմից։

Քաղաքագետ Արմեն Վարդանյանը անդրադառնալով Միքայել Մինասյանի տեսանյութին՝ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է. «Մեկնումեկդ Միքայել Մինասյանին փոխանցեք, թող հաջորդ տեսանյութում խոսի նաև նրա կողմից ՁորաՀԷԿ-ի սեփականաշնորհման, գործարար Մանվել Տեր-Առաքելյանի՝

Օպերայում գտնվող սրճարանը վերցնելու պատմության և իր հոր՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանի կողմից փաստաթղթեր անօրինական դադձնելու ու առանձնապես մեծ չափերի խարդախություն անելու մեղադրանքների վերաբերյալ։

Եթե ինքը դիմումով է հանդես եկել քաղաքականություն մտնելու, ապա հարկավոր է նաև պատասխանի հայ ժողովրդի մոտ եղած ողջամիտ հարցադրումներին:Կան շատ ու շատ հարցեր, սակայն այժմ, այսքանը կասեմ ։ Հուսամ Միքայել Մինասյանը հիմնավոր պատասխաններ կտա տվյալ հարցադրումներին»:

Рубрикиkoks