ԱՂՈԹԵՆՔ Շնորհակալության աղոթք հավատարիմ, վստահելի ու ապահով առաջնորդ Հրեշտակին —

Աղոթք Պահապան Հրեշտակին

Պահապան Հրեշտակ իմ սիրելի, ճշմարիտ բարեկամ, հավատարիմ ընկեր և վստահելի ու ապահով առաջնորդ, ես շնորհակալություն եմ հայտնում քեզ այն անսպառ սիրո, խնամքի ու համբերության համար, որոնցով ինձ օգնել ու օժանդակել ես և անդադար օգնում ու օժանդակում ես իմ հոգևոր ու մարմնավոր կարիքներում: Ներողություն եմ խնդրում այն բազմաթիվ անգամների համար, որ քեզ տհաճություն եմ պատճառել՝ չհետևելով քո սիրալիր

խորհուրդներին, ընդդիմանալով քո ողջամիտ ու փրկարար հորդորներին ու զգուշացումներին, և այսքա՜ն սակավ օգուտ քաղած լինելով քո սուրբ ներշնչումներից: Խնդրում եմ քեզ, ամբողջ կյանքիս ընթացքում շարունակիր բարեգթորեն պահպանել ինձ, որպեսզի ես կարողանամ, քո հետ միասին, գոհաբանել, փառավորել և օրհնել մեր ընդհանուր Տիրոջը՝ Ամենասուրբ Երրորդությանը. Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն հավիտյանս: Ամեն:

Prayer to the Guardian Angel

Guardian Angel, my dear, true friend, faithful friend and trustworthy and trustworthy leader, I thank you for the inexhaustible love, care and patience with which you have helped and supported me and are constantly helping and supporting me in my mental and physical needs. I apologize many times for making you uncomfortable without being kind to you.

counsel, resisting your reasonable and saving exhortations and warnings, and benefiting so little from your holy inspirations. I ask you to continue to be kind to me throughout my life so that I may, together with you, be thankful, glorified, and blessed by our common Lord, the Most Holy Trinity. The Father, the Son, and the Holy Ghost forever. Amen.

Рубрикиkoks