《Ժող ջան խմած եմ եղել չեմ հասկացել ինչ եմ արել》 ինչ է պատահել Իրականում

Վարկաբեկելով, վիրավորելով, նվաստացնելով ու հայհոյելով ոչ ոքի չեք լռեցնի: Արդեն երկու տարի է Հայաստանում կատարվում են տարօրինակ ու զզվելի բաներ, արժեզրկվում են եկեղեցին ու հերոսները, վարկաբեկվում են մշակութային ու սպորտի գործիչները և այդ ամենը զուտ նրա համար, որ տվյալ մարդիկ ունեն քաղաքական այլ հայցքներ: Սրա մասին խոսվում է

《հեղափոխության》առաջին իսկ օրից, բաց նամակների ու հայտսրարությունների տեսքով հղումներ արվում երկրի վարչապետ և այս կատաղության հրահրող Նիկոլ Փաշինյանին, բայց ի զուր տվյալ մարդը այս զզվելի իրավիճակը զսպելու փոխարին ավելի է ոգևորում իր ժող ջանին, ավելի է լարում առանց այն էլ լարված իրավիճակը… Ցեղապետին հաճելի է տեսնել հայհոյված այն մարդկանց` ովքեր դեմ են իրեն, նրան հաճելի է հերոսներին ու եկեղեցին տեսնել արժեզրկված և այս ամենը նա անում է իր ժող ջանի միջոցով, ժող ջանի մեջ ատելություն սերմանելով դեպի ընդիմախոսները:

Ցեղապետը մոռացել է, որ այս կյանքում ոչինչ հավերժ չէ, իր իշխանությունը նույնպես հավերժ չէ և ինչ պատասխան է տալու ցեղապետը, երբ իր ու իր կողմնակիցների հանդեպ սկսի գործել բումերանգի օրենքը… 《Ժող ջան խմած եմ եղել չեմ հասկացել ի՞նչ եմ արել》 Սա՞ է լինելու պատասխանը…

Рубрикиkoks