Արամ Աբրահամյանի դիպուկ գրառումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ներկայիս կառավարության մասին

Լրագրող Արամ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.
Հայ ժողովուրդը սիրում է այսօրվա՝ հեղափոխության իշխանությանը ու մասնավորապես, բնականաբար, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Եվ այդ սերն ամենեւին էլ պայմանավորված չէ տնտեսական ցուցանիշների հետ, միջազգային վարկանիշների եւ ժապավեն կտրելու հետ:
Հայ Ժողովուրդը սիրում է Նիկոլ Փաշինյանին, քանզի նա կարողացավ հեղափոխություն կատարել:

Անշուշտ, կան այնպիսի հանգամանքներ, որոնք կարող են տվյալ սերը սասանել.
1. Այսօրվա իշխանության հանդուրժողական վերաբերմունքը սեռական փոքրամասնությունների նկատմամբ (որն, ի դեպ, ես բոլորովին կիսում եմ):

2.Հայոց լեզվի՝ բուհերի ժամանակ դասավանդման խնդիրը:
3.Ամուլսարը աշխատեցնելու խնդիրը:
4.Բանակից տաս միլիոն դրամի դիմաց ազատելու նախագիծը:
5.Բժշկական պարտադիր ապահովագրության համար կատարված նախագիծը,

որը կարող է առաջացնել «պարտադիր կուտակայինի» Այդպիսի կրքեր:
Սակայն եթե նույնիսկ այս բոլոր խնդիրները լուծվեն ոչ ժողովրդային ճանապարհով, դա կարող է միայն սասանել, սակայն ո՛չ «վերացնել» իշխանության նկատմամբ գոյացած այդ սերը:

Հայ Ժողովրդի համար, մեծ հաշվով, կա ընդամենը մեկ չափանիշ՝ «գող է – գող չէ»: Ըստ այդմ, անցյալ իշխանությունները և բոլոր այդ իշխանուլթյան ներկայացուցիչները գող են, ներկաները գող չեն:
Ներկաները ազատեցին նախորդների ճանկերից հայ ժողովրդին։ Պետք է գնահատել դա.

Рубрикиkoks