«Ես չպատկերացրի, որ ինձ կխփի, հետո հասցրի ոտքով ես էլ խփել». Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան տեսաուղերձի ժամանակ անդրադարձել է այսօր Ազգային ժողովում իր և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև տեղի ունեցած միջադեպին:

«Ես ԱԺ ամբիոնից պատասխանում եմ Բաբկեն Թունյանի հայտարարությանը ու իմ ականջը ծակում ա Սասուն Միքայելյանի «հոպարը»: Այդտեղ ասում եմ՝ հոպար չեմ Ձեզ համար, միʹ ընդհատեք: Սասուն Միքայելյանը վերցնում է սեղանի շիշը, որ շպրտի ինձ վրա: Նրա ձեռքից շիշը վերցրեց Անդրանիկ Քոչարյանը:

Հետո ես լսում եմ տարբեր վիրավորանքներ՝ «գլուխդ կցխեմ, վիզդ կկտրեմ»: Ես ասացի՝ մի արա, թույլ չեմ տալու մեզ հետ էդ ձևով խոսել: Մեզ հետ էդ ձևով խոսել՝ նշանակում է մեզ ընտրած 80 հազար մարդու հետ նույն ձևով խոսել: Ես որ տեսա Սասուն Միքայելյանը շատ մարտական գալիս է առաջ, մտածեցի՝ երևի կգա, կբրթի, կգցի ամբիոնից, չպատկերացրի, որ կխփի:

Իջա իրեն ընդառաջ: Եթե ես զգայի, որ ինքը ինձ կխփի, շատ հեշտ կարող էի թևին խփել: Բայց հանկարծակիի եկա, չհասցրեցի անգամ երեսս թեքել, խփեց: Էդ ընթացքում հասցրի՝ ոտքով ես էլ խփեցի, և պատգամավոր Արտակ Մանուկյանը մեջքից գլխիս խփեց»,- ներկայացրել է Մարուքյանը։

Рубрикиkoks