«Պահանջում եմ, որ Սասուն Միքայելյանը վայր չդնի մանդատը»․ Դավիթ Ջալալյան

Դավիթ Ջալալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպը տհաճ զգացողություն առաջացրեց բոլորիս մոտ։ Տարիներ շարունակ պայքարել ենք բռնության և ամենաթողության դեմ, բայց այսօր ժողովրդի կողմից մանդատ ստացած պատգամավորների մասնակցությամբ ականատեսը եղանք տղայական «ռազբորկայի»։

Ցավոք, վերջին շրջանում բռնության դրսևորմները մեր երկրում կարծես թափ են հավաքում։ Վերլուծելով իրավիճակը, ուղղակի պարտավոր ենք առանց գունավոր ակնոցների տեսնել տեղի ունեցած միջադեպերի պատճառահետևանքային կապը և կատարվածին տալ միանգամայն սթափ գնահատական։

Ապրիլի 29-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցավ ամենաստոր սադրանքը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի նկատմամբ։ Այս միջադեպից ընդամենը մեկ օր առաջ Էդմոն Մարուքյանը ԱԺ նիստի ժամանակ անձնական վիրավորանք էր հնչեցրել Սիմոնյանի հասցեին։

Նույն վիրավորանքն արդեն հայոյանքի տեսքով Սիմոնյանի հասցեին հնչեցրել էր Ադեկվադ խմբավորման համահիմնադիր Արթուր Դանիելյանը։ Ադեկվադ խմբավորման անդամներից Կոստանտին Տեր-Նակալյանն էլ, միջադեպից հետո ուղիղ եթերում բառացի ասել էր, որ Արթուր Դանիելյանը պատասխանել է ԱԺ փոխխոսնակի բարևին և «կոչել այն խոսքերով, որին Ալեն Սիմոնյանն արժանեցել էր նախօրեին ԱԺ նիստում»:

Կարո՞ղ ենք արդյոք չարձանագրել, որ Էդմոն Մարուքյանը վերջին երկու միջադեպերում չի ունեցել է առանցքային դերակատարություն։ Կարո՞ղ ենք արդյոք պնդել, որ ՀՀ իշխանությունների դեմ չի իրականացվում լայնամասշտաբ սադրանք։ Թող չթվա, որ այս կերպ փորձում եմ արդարացնել բռնությունը, արդարացնում եմ Սասուն Միքայելյանի քայլը կամ պաշտպանում եմ նրան։ Բնավ ոչ։ Պարոն Միքայելյանի գործողությունն աընընդունելի էր, որը ցավոք ջուր լցրեց «պրովակացիայի» հեղինակների ջրաղացին։

Ցավալի է նաև, որ տեղի ունեցածին սթափ քաղաքական գնահատական տալու փոխարեն շատերը սրտաճմլիկ և պաթոսային հայտարարություններով կամա թե ակամա կրակի վրա յուր լցնելով կատարվածից ողբերգություն են սարքում։ Բոլորս ենք հիասթափված և ընկճված, բայց․․․։ Ես չեմ ամաչում, որ ունեմ այսպիսի խորհրդարան, քանզի այն ձևավորվել է նաև իմ մասնակցությամբ։ Անհրաժեշտ է չտվել էմոցիաներին և մի փոքր էլ մտածել չմտածված քայլերի հետևանքների մասին։

Հնարավոր է շատերը չհամաձայնվեն ինձ հետ, բայց ես որպես «Իմ քայլը» դաշինքին ձայն տված քաղաքացի պահանջում եմ, որ Սասուն Միքայելյանը վայր չդնի պատգամավորի մանդատը։ Կրկնում եմ, ես իմ զորակցությունը չեմ հայտնում պարոն Միքայելյանին։ Ձայն տալով թավշյա հեղափոխությանը, ես ձայն եմ տվել նաև Սասուն Միքայելյանին, նրա տեսակին։ Իմ պարտքն եմ համարում նաև, որպես ընտրող միչև վերջ պատասխանատվություն կրել տվածս ձայնի համար։ Վստահ եմ, որ իր քայլի համար պատասխանատվություն կկրի նաև Միքայելյանը։

Պահանջում եմ, որ Սասուն Միքայելյանը վայր չդնի մանդատը․ Պատասխանատվության ծանր բեռը․․․Այսօր Ազգային ժողովում տեղի…

Опубликовано David Jalalyan / Դավիթ Ջալալյան Пятница, 8 мая 2020 г.

Рубрикиkoks