էս կնիկը շա՜տ է նեղված, որ հարմարավետ աթոռից իրեն վերցրել ու քաղաքական աղբանոց են նետել.Բա չլաչառանա՞ էս աբիժնիկ…Նախկինը չես, բա էլ ի՞նչ գրող ու ցավ ես

ՀՀԿ-ԱԿԱՆ ՋՂԱՅՆԱՑԱԾ ԿՆԻԿՆԵՐԸ
Դրանցից մեկը՝ արփինե հովհաննիսյան:
Ինչո՞ւ է այդպես ջղայնացել, ավելի շուտ՝ լաչառացել արփինեն, որ իր ֆեյսբուքյան էջում նստել-մոգոնել է աշխարհիս ամենամեծ ստերը՝ ժողովրդից շատ մեծ հարգանք ու վստահություն վայելող Վարչապետ Նիկոլ Փաշինյանին վարկաբեկելու համար:

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Ալիս Սողոմոնյանը:

Պարզից էլ պարզ է՝ էս կնիկը նեղված է, շա՜տ է նեղված, որ ԱԺ փոխխոսնակի հարմարավետ աթոռից իրեն վերցրել ու քաղաքական աղբանոց են նետել: Ո՜նց թե, իրեն, որ տարիներով վայելում էր ոչ բարով իշխանության եկածների բարեհաճությունը և դանդաղ ու հաստատուն բարձրանում էր դեպի (ներողություն հին աստվածներից) պառնաս, հանկարծ փեշից քաշում-իջեցնում են ու նետում… արդեն ասել եմ, թե ուր:
Բա չլաչառանա՞ էս աբիժնիկ կնիկը:


Այ արփինե, կարծես թե կանացի կարգին տեսք ունես, կարծես թե ինչ-որ չափով էլ կայացած իրավաբան ես, ինչո՞ւ այդպես փչացար հանկարծ: Աթոռիցդ զրկվելը շա՞տ ազդեց նյարդերիդ վրա: Հիմա էլ աղվեսի և խակ խաղողի առակի մոտիվներով քեզ մխիթարում ես, թե՝ «չափազանց ուրախ եմ, որ նման խայտառակ խորհրդարանի կազմում չեմ»: Քո նեխած նախկիններին հլու-հնազանդ գունափոխ ինչ-որ մարուքյանի հրահրած սադրանքի՞ պատճառով ես այսօրվա խորհրդարանը որակում խայտառակ: Բա ձեր ժամանակներն այդքան շո՞ւտ մոռացար, երբ գիշերով, էլեկտրոնային սարքերն անջատած, ինչ-որ օրինագիծ էիք ուզում հաստատել, դու էլ վազվզում էիր սրա-նրա մոտ, որ ձեր դավադիր օրինագիծն անպայման անցնի: Ու երբ ժողովրդի ճնշման տակ տապալվեցին ձեր նենգ մտադրությունները, մանթռա՞ժ ընկաք, կապտեցի՞ք, լաչառացա՞ք:
Հիմա էլ ֆեյսբուքյան քո էջում Գյուլնազ տատ ես խաղում՝ հեքիաթներ ես հորինում, Վարչապետին էլ անունով դիմելով, խրատներ ես տալիս: Դե լավ, էլի, փրփուրներին ձեռք գցող այ կնիկ:
Այդ քո հեքիաթները հորինելու մեջ այնքա՜ն ես տարված, այնքա՜ն ես չարչարվում հնարավորինս կեղտոտ խոսքեր փնտրելու, որ չես էլ նկատում, թե ակամայից ինչ խոստովանությամբ քննադատում ես քո ժամանակվա իշխանության փչացրած դատաիրավական ու ոստիկանական համակարգը: Աչքդ կոխե՞մ քո այդ խոստովանությունը. «…տարբեր ժամանակներում այդ մարմիններում աշխատած ու իրենց անգրագիտությամբ, դաժանությամբ ու անմարդկայնությամբ աչքի ընկած կերպարներն են…»:
Այս քո միամիտ բացթողմը չնկատելով՝ հիմա էլ Վարչապետին քննադատում ես, թե դատաիրավական համակարգ կոչվող այդ գետը չի կարող մաքրել: Այդ ասելուց առաջ լավ կլիներ, որ դու բարձրանայիր այդ գետի ակունքը, որտեղ՝ հենց ակունքում, ժամանակին այնպե՛ս եք կեղտոտել, որ արագ, նույնիսկ երկու տարում մաքրվելու բան չէ:


Այդ քո թույնով լցված հեքիաթներ թխելու ընթացքում երբեմն առողջ դատողությունդ դեմ է առնում քեզ և թելադրում առողջ մտքեր: Դրանցից մեկն, օրինակ, միամտաբար արված քո մյուս խոստովանությունն է. «…կառավարության ծրագրում իրավապահ համակարգի բարեփոխման վերաբերյալ… հայտարարել է (Վարչապետը), որ իրավապահ համակարգը շոկի մեջ է։ Սա այն եզակի դեպքերից է, որ նա իրավացի է»:
Բռավո: Այս «բռավո»-ն ո՛չ թե քեզ եմ ուղղում, արփինե, այլ քո ներսում երբեմն արթնացող առողջ դատողությանը, որ քո ներսի այդքան խտացված թույների մեջ մեկ-մեկ էլ մաքուր մտքեր է արթնացնում: Թե չէ, նեղանում ես, վրդովվում ես, որ քեզ հների շարքն են դասում ու նեղացած մեկ էլ ասում ես. «Դուք նորն եք, ես էլ նախկինը, հա՞»:
Նախկինը չես, բա էլ ի՞նչ գրող ու ցավ ես, որ չես հանդարտվում ու համացանցում բերանդ անիմաստ բացել ես ու հաչում ես, հա՛ հաչում՝ Վարչապետին էլ զանազան վիրավորական մակդիրներ կպցնում՝ էլ երեսպաշտ, էլ անտաղանդ կոմբինատոր, էլ ցինիկ, էլ անհավասարակշիռ…
Կանացի համեստությունից զուրկ այ կնիկ, քո թխած այդ մակդիրները մեծ սիրով փոխանցում եմ քեզ, որովհետև դու դրանց շա՜տ ես արժանի:
Եվ վերջում: Դու, արփինե, Վարչապետին մեղադրում ես, թե՝ «…ամբողջ երկու տարի ուշացել ես»:
Այստեղ ես քեզ հետ համաձայն եմ, թեպետ քեզ հիշեցնեմ, որ այդ ուշանալ կոչվածն իր հիմնական պատճառներն ունի: Թվարկեմ՝ ականջիդ օղ արա:
Առաջին՝ այնքա՜ն նեխած ճահիճ բաժին ընկավ Վարչապետին, որ այն մաքրելն անգամ երկու տարվա բան չի:
Երկրորդ՝ կորոնավիրուսային ճգնաժամը չոքեց այս երկրի վրա, որի հաղթահարման հարցում, դուք՝ հներդ, ո՛չ միայն ոչ մի բանով չեք օգնում, այլ, ի զարմանս նորմալ մարդկանց, անգամ ուրախացել եք, որ երկրում դժվարին կացություն է: Ձեր՝ նախկիններիդ այս պահվածքը, ամենանուրբ բառերով անգամ ասելիս, կստացվի՝ ուրիշի դժբախտության վրա հրճվողների կեցվածք: Դուք՝ հներդ, հենց ա՛յս եք, անտանելի, նողկալի, վայրահաչող շներ:
Երրորդ՝ վաճառված լրագրողներով, վարձակալած կայքերով ու զանազան լրատվամիջոցներով այնքա՜ն եք վայրահաչում, որ մարդ երբեմն խլանում ու դադար է առնում:
Եվ չորրորդ՝ մի քանի կույր աղիքներ կան մեր երկրի մարմնի վրա, որոնց հեռացումը, վիրահատությունը առայժմ ուշանում է տարբեր պատճառներով: Բայց դե դրանք էլ անցողիկ դժվարություններ են՝ կհաղթահարվեն անպայման: Այնժամ, արփինե, շատ հետաքրքիր կլինի քո հեքիաթների շարունակությունը կարդալ քո ֆեյսբուքյան էջում, որոնց հատուկենտ հավանողները նույնն են, ինչ դու ես՝ քաղաքական աղբանոց նետված հհկ-ական մնացուկներ:
Առայժմ այսքանը: Հուսամ, թե ողջախոհությունը կարթնա մեջդ, եթե մի քիչ, շա՜տ քիչ քո մեջ մնացել է հարգանքը մեր երկրի և ժողովրդի հանդեպ: Չնայած կասկածում եմ, թե ժողովուրդը քեզ կների, որովհետև քո անիմաստ բարբաջանքների ամենաթունդ պահին դու ժողովրդին համարել ես «հեղափոխական ամբոխ»: Սա, արփինե հովհաննիսյան, չի՛ ներվելու, ասում եմ ամենայն վստահությամբ: Ժողովուրդը, ուզես, թե չուզես, արդեն հաղթել է և շարունակելու է հաղթարշավը:
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Рубрикиkoks