«Ձեր կեղտոտ ձեռքերը հեռու պահեք Սեֆիլյանից, Մոնթեից, Լեոնիդից, Բեկորից և մեր մյուս հերոսներից». Վահագն Ավագյան

«Սասնա ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի նախկին «առաջին փեսա» և հանրությանը հայտնի կեղծարար (մանիպուլյատոր) Միքայել Մինասյանn այսօր շնորհավորական ուղերձ է հղել իր ու իր համախոհների կողմից 30 տարի կեղեքվող հայ ժողովրդին: Մասնավորապես շնորհավորել Շուշիի ազատագրումը։

Միշիկի շնորհակալական ուղերձում տարօրինակ չէր տեսնել պատերազմի տարիներին մարտադաշտից հեռու կաբինետներում պահեսատապետություն անող և դաշտային հրամանատարների սպանություններով իշխանության գալու մասին երազող Սերժիկ Սարգսյաններին և Ռոբերտ Քոչարյաններին, տարօրինակ էր, որ նախորդ 30 տարիներին միշիկական ռեժիմի կողմից ծրագրավորված պատմության գրքերից և ֆիլմերից ջնջված Ժիրայր Սեֆիլյանի անունն էր առկա։

Նիկոլ Փաշինյանների ու Էդմոն Մարուքյանների քաղաքական հովանավորը իր գավառական մտքով փորձում է ոչ միայն բարձրացնել հաղթանակներում որևէ ավանդ չունեցող մարդասպաններին՝ դնելով նրանց Ժիրայրների ու Մոնթեների կողքը, այլ նաև ստվեր է գցում Ժիրայր Սեֆիլյանի քաղաքական պայքարի վրա՝ իմանալով, որ իր կեղտոտ մատերով ինչի դիպչի ատելի կդարձնի հայ ժողովրդի համար։

Ձեր կեղտոտ ձեռքերը հեռու պահեք Ժիրայր Սեֆիլյանից, Մոնթեից, Լեոնիդից, Բեկորից, մեր մյուս հերոսներից։ Միևնույն է, անօգուտ են ձեր սողունային խորամանկությունները։ Ձեր պատասխան տալու ժամը մոտենում է։ Պատրաստվեք դրան․․․»:

Հայաստանի նախկին <<առաջին փեսա>> և հանրությանը հայտնի կեղծարար (մանիպուլյատոր) Միքայել Մինասյանը այսօր շնորհավորական…

Опубликовано Վահագն Ավագյան Суббота, 9 мая 2020 г.

Рубрикиkoks