ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ԱՆ նախարար Արսեն Թորոսյանը քիչ առաջ հանդես է եկել ՀՐԱՏԱՊ կոչով

Ինչպես գիտենք,կորոնավիրուսի պատճառով բժիշները օր և գիշեր մնում են հիվանդանոցներում և մարտ ամսից տուն չեն գնում, որպեսզի չստեղծեն վիրուսի նոր օջախներ, չվարակեն իրենց բարեկամներին, հարազատներին,

տանեցիներին։ Բոլորը՝ բժիշկները, Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարությունը յուրաքանչյուր հնարավոր բան անում են, որ շուտ կանխեն կորոնավիրուսային հիվանդությունը։ Հայաստանի

Հանրապետության ԱՆ նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է գրառում, որտեղ ասվում է հետևյալը. «Հարգելի գործընկերներ, հարգելի բժիշկներ, մեզ անհրաժեշտ է ձեր մասնագիտական ներուժը, ձեր մյուս գործընկերներին

անհրաժեշտ է ձեր կարիքը։ Խոսքը մասնավորապես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներին է վերաբերում, ում անհրաժեշտությունը հիմա ունենք ամենաշատը, որովհետև ավելի քան երեք հարյուր հիսուն ծանր ու ծայրահեղ ծանր պացիենտների խնամքի համար հենց ձեր աջակցությունն է

անհրաժեշտ։ Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի աշխատանքների մեջ ներառվելու համար խնդրում եմ ձեր ինքնակենսագրականները ուղարկել hr@moh.am հասցեյին կամ զանգահարել 091190875, 060808003 (ներքին` 3101 կամ 3102) հեռախոսահամարներով։ Խնդրում ենք տարածել այս կոչը։

Рубрикиkoks