«Չփորձե՛ք մեզ հետ խոսել ուժի լեզվով, պարո՛ն Ալիև»․ Արցախի նախագահ (տեսանյութ)

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ուղիղ եթերում անդրադարձել է Ադրբեջանի նախագահի հերթական հայտարարությանը։

«Իլհամ Ալիևը երեկ հայտարարություն է արել, իհարկե չեմ ուզում վիրավորել, բայց դա քաղաքական գործչին վայել հայտարարություն չի եղել։

Նա ասել է՝ աշխարհում ուժի գործոնն առաջնային պլան է մղվում։ Այսինքն, ուժի միջոցով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել, պարո՛ն Ալիև։

Մենք պատրաստ ենք։ Վստահեցնում եմ՝ արդյունքները մեզ համար պարզ են․ այն, ինչ ունեցել եք 1994-ին, կունենաք նաև այսօր։ Չփորձե՛ք մեզ հետ խոսել ուժի լեզվով»,- ասել է Արայիկ Հարությունյանը։