Ահա, թե ինչ կլինի, եթե կորոնավիրուսի հետևանքով հայտնվեք վերակենդանացման բաժանմունքում. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Քաջիկ Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է լուսանկարներ և կից գրառում է կատարել. «Ինչ կլինի, եթե կորոնավիրուսի հետևանքով հայտնվեք վերակենդանացման բաժանմունքում։ Կորոնավիրուսով վարակվածի համար օդափոխումը ցավոտ ընթացակարգ է. խողովակը տեղադրվում է Ձեր

կոկորդի մեջ և մնում այնտեղ, մինչ վերակենդանանալը կամ ոչ։ Պացիենտները չեն կարողանում ուտել կամ բնական որևէ ուրիշ կարիք հոգալ։ Մեքենան է, որ Ձեզ կենդանի է պահում: Անհարմարության և ցավի հետևանքով բժիշկները պիտի ապահովեն Ձեզ ցավազրկող

դեղամիջոցներով, որ օրգանիզմը հարմարվի խողովակների առկայության այնքան ժամանակ, քանի դեռ Դուք միացված եք մեքենային: Բուժման սկզբից քսան օր հետո երիտասարդ պացիենտը կորցնում է մկանային զանգվածի 40%ը և միաժամանակ վնասվում են բերանի

խոռոչը և ձայնալարերը, ինչպես նաև կարող է առաջանալ թոքերի կամ սրտի հնարավոր բարդություններ: Այդ պատճառով է, որ ծեր կամ արդեն թույլ իմունային համակարգով անձիք չեն կարողանում դիմանալ բուժմանը և կյանքից հեռանում են։ Վերակենդանացման

բաժանմունքում. Օրգանիզմը հեղուկով սնունդը ապահովելու համար Ձեր քթի միջով Ձեր ստամոքսի մեջ տեղադրվում է խողովակ։ Ձեր հետույքի շուրջ կպչուն տոպրակներ են տեղադրում՝ Ձեր կղանքը և մեզը հավաքելու համար։ Բուժքույրերի մի խումբ փոփոխում Ձեր մարմնի դիրքը յուրաքանչյուր երկու ժամը մեկ, այն ժամանակ երբ Դուք պառկած եք սառը հեղուկով

լցված մատրասի վրա, որն օգնում էր նվազեցնել ձեր 40° ջերմաստիճանը: Այս ամենը արվում է այն պարագայում, երբ Ձեր սիրելիները անգամ այցելել չեն կարող: Դուք մենակ կլինեք Ձեր սենյակում մեքենայի հետ։Իսկ որոշների համար դիմակ կրելն անհարմար է … (Նկարները իրավիճակը պատկերավոր դարձնելու համար են։)

Рубрикиkoks