Բագրատյան Հրանտն ասում է՝ եթե ես լինեմ Ալիևի տեղը, մի 3-4 ամսից կհարձակվեմ

ԱԺ պատգամավոր Արմեն Փամբուկչյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Բագրատյան Հրանտը «եթերի» ժամանակ ասում ա, եթե ես լինեմ Ալիևի տեղը, մի 3-4 ամսից կհարձակվեմ…

Այո, էն նույն Բագրատյանը, ով վարչապետ ա աշխատել Հայաստանի, կրկնեմ Հայաստանի:

Ուզում եմ իրա տեսակին փոխանցել, որ արդեն երկու տարիա ինքն ու իր նմանները Հայաստանի ներսում ալիև են աշխատում, նենց որ ինքն արդեն վաղուց էդ տեղում ա, կարա հարձակվի….բայց մի բան մոռանում ա/են, որ թե իրանք, թե ալիևները պարտվել ու պարտվելու են:

Հ.Գ. երբ իշխանության գալու մոլուցքից դառնում են «ազգի» դավաճան»։

Рубрикиkoks