Երեկ վարչապետ Փաշինյանը հայտնեցց, որ ինքը ու իր ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով:
Վարչապետի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, քիչ առաջ նոր լուսանկար է հրապարակել Ինստագրամի իր էջի Story բաժնում:
Հրապարակված կադրում Մարիամն ավտոմեքենայի ղեկին է, կրում է հայկական զարդանախշերով դիմակ:
Եվ հիմա հարց է առաջանում, որ եթե բոլոր կորոնավիրուսով վարակվածները պետք է պարտադիր ինքնամեկուսացման մեջ լինեն, ինչու է վարչապետի դուստրը ավտոմեքենայով շրջում:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ի առավոտյան հայտնի դարձավ, որ վարչապետ Փաշինյանի և նրա ընտանիքի մոտ կորոնավիրուս է հաստատվել: