Armdaily.am-ը գրում է. Մենք վարչական որոշակի միջոցներ ենք գործադրելու, քանի որ փորձը ցույց է տալիս, որ կան բազմաթիվ քաղաքացիներ, որոնք, ցավոք սրտի, չեն պահպանում հակահամաճարակային կանոնները:
Այսպիսի լուր է շրջանառվում, թե այն վարչական տուգանքները, որոնք մինչև այժմ կիրառվել են, դրանք չեղարկվելու են: Ես ուզում եմ ասել, որ այսպիսի հույսերն իզուր են։ Հակահամաճարակային կանոնների համար սահմանված վարչական տույժերը չեն չեղարկվելու, դրանք պետք է վճարվեն:
Այս մասին Պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակա հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով որ իրենց խնդիրը քաղաքցիներին տուգանելը չէ,այլ խրախուսելն է:
Սարգսյանը Հայոց ցեղասպանության …
Վարչապետ Փաշինյանը նշեց, որ իրենք հակահամաճարակային կանոնները պահպանելու գործում կներգրավեն քաղաքացիական հագուստով ոստիկանների, ովքեր անձամբ գործողություններ չեն անի, սակայն կարգախմբերի օգնությամբ վարչական իրավախախտումները կֆիքսեն:
«Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վարակը տարածվում է մոտ հասցեներում, այսինքն բակերից է այն տարածվում եւ կներգրավեն նաեւ քաղաքացիական անձինք, որոնք 2-ական խմբով կհսկեն բակերը: Վարակի տարածման հիմնական աղբյուրը բակերն են, հոգեհանգստյան արարողությունները եւ «ընդհատակյա» հարսանիքները»,-ասաց նա: