Խաչիկ Ասրյան. 5 տարվա ընթացքում 3 անգամ պարտադիր պետք է բարձրացնել բոլոր բանվորների աշխատավարձերը

Ասում են՝ վերջին շրջանում հանրության մոտ մեծ հեղինակություն է վայելում «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը:
Ըստ մեզ հասած լուրերի՝ այն ժամանակվանից, երբ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» ազգային քրիստոնյա կուսակցությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլին և Հայաստանի Հանրապետության գործող կառավարությանը ներկայացրեց կարևորագույն տասը պահանջներ`ըստ հստակ ժամանակացույցի, հանրությունն ապշեց: Վերջապես, մտածեցին բոլորը, հայտնվեց մեկը, ով համարձակվեց դուրս գալ լակոտակրատիայի իշխանության դեմ:

Երբ հուսախաբ եղած ժողովուրդը ծանոթացավ Խաչիկ Ասրյանի ներկայացրած պահանջների հետ՝ հասկացավ, որ ազգային կուսակցության ազգափրկիչ նման պահանջագիրը մեր բազմաչարչար հայրենիքի միակ փրկության ճանապարհն է ու ժամանակի հրամայական ուղեցույցը։

Ասում են՝ մեծ է ոգևորության ալիքը հատկապես օր ու գիշեր ծանր և քրտնաջան աշխատանք կատարող բանվորների մոտ, քանի որ Խաչիկ Ասրյանի թեթև ձեռքով կարող են բարձր աշխատավարձ ստանալ: Իսկ վստահությունը կայանում է նրանում, որ Խաչիկ Ասրյանը պոպուլիզմով չի զբաղվում, այլ հստակ նշում է՝ Հայաստանի ամբողջ ընդերքն ազգայնացնել, այսինքն՝ ընդերքի ամբողջ շահույթը բացառապես ուղղել դեպի Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, որի արդյունքում էլ՝ 4-րդ ամսից սկսած՝ 1 անգամ, 3-րդ տարվա մեջ՝ 2 անգամ, 5-րդ տարվա մեջ՝ 3 անգամ պարտադիր պետք է բարձրացնել բոլոր բանվորների աշխատավարձերը: