«Ղալլաթ են անում. էդքան տարի իշխանություն էին, հիմա՞ են հիշել ժողովրդին». Քաղաքացիները դեմ են կառավարության հրաժարականին

MediaNews-ը գրում է. Ինչպե՞ս են վերաբերում մեր համաքաղաքացիները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականի պահանջին,

որը ներկայացրել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը և Հայ հեղափոխական դաշնակցությունը։

«Առաջին լրատվական»-ի հարցախույզը Երևանի փողոցներում ցույց տվեց, որ մեր քաղաքացիները բացասական կարծիք ունեն թե այս պահանջի, թե այդ պահանջը ներկայացնող անձանց նկատմամբ։

Որ փող ունեն, չի նշանակում ամեն ինչ …

Մեզ հետ զրույցում նրանք նշեցին, որ գոհ են Փաշինյանի կառավարությունից և ճիշտ չեն համարում նման պահանջը։

«Ղալլաթ են անում դրանք, մենք մեր վարչապետին սիրում ենք ու ընտրել ենք նրան։ Էդ հրաժարական պահանջողները բա էսքան տարի իշխանություն էին, բա ինչի՞ ոչ մի բան չէին անում ժողովրդի համար, հիմա հիշեցի՞ն ժողովրդին»,- ասաց քաղաքացիներից մեկը։