Ոստիկանները Նաիրա Զոհրաբյանին քարշ տալով հեռացրեցին. ուժով հեռացնում են մյուս պատգամավորներին (Video)

Ինչպես հայտնի է, վաղ առավոտից խուզարկություններ են ընթանում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, կուսակցության Գեղարքունիքի մարզի տարածքային կառույցներում, ինչպես նաև նրան պատկանող մի քանի ընկերություններում։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել բացահայտել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամների կողմից, նախնական համաձայնությամբ, 2017 թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրողներին թեկնածուներից, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողներին կաշառք տալու բազմաթիվ դեպքեր, որում ներգրավված են եղել ինչպես կուսակցության ղեկավար կազմը, այնպես էլ՝ կուսակցության անդամները: