Նահատակված բոլոր հայորդիների ընտանիքներին՝ յուրաքանչյուրին միանվագ հատկացնել 35 միլիոն դրամ. Խաչիկ Ասրյանը պահանջում է

Այսօր հստակ արդեն կարող ենք ընդգծել, որ Փաշինյան Նիկոլն այնքան կարմիր գիծ է տրորել, որ հաշիվը կորցնել կարելի է: Սկսեց սև ժապավեններով, կանանց հեռախոսահամար հրապարակելով, իսկ ավարտում է իրավապաշտպաններին, պատգամավորներին ու իր գործընկեր կանանց գետնին քարշ տալով ու վնասելով:

Սա սրբություն չունեցողի դիմագիծ է, որ սեփական իշխանությունը պահելու համար ամեն ինչ կանի:

Նիկոլն ուներ հնարավորություն հանուն երկրի ապագայի ինքնակամ հրաժարվելու իշխանությունից, ուներ հնարավորություն անգամ հենց իր քաղաքական թիմի շրջանակներում նոր հակաճգնաժամային կառավարության ձևավորելու, բայց նա ընտրեց իր համար տխուր վախճանաբանական ավարտը:

Ինչ է անում նա հանուն ժողովրդի, բացառապես ոչինչ: Ուստի՝ այն մարդիկ, ովքեր ունակ են, ովքեր ունեն ծրագիր պետք է գան իշխանության, այլ ոչ թե՝ այս բաշիբոզուկները, ովքեր միայն ունակ են ընդդիմախոսին վախեցնել, փռել ասֆալտին ու ծեփել պատերին:

Այսօր ուզում եմ անդրադառնալ պահանջատեր Խաչիկ Ասրյանի այն պահանջին, ըստ որի՝ նա պահանջում է միանվագ ֆինանսական աջակցություն ցուցաբերել 20-րդ դարավերջի արցախյան ազատագրական հերոսամարտի սկզբից մինչև այսօր ՀՀ և Արցախի Հանրապետության սահմանները պաշտպանած և նահատակված բոլոր հայորդիների ընտանիքներին՝ յուրաքանչյուրին հատկացնելով 35 միլիոն դրամ,

իսկ նահատակված և 20-րդ դարավերջի արցախյան ազատագրական հերոսամարտի սկզբից մինչև այսօր ՀՀ և Արցախի Հանրապետության սահմանները պաշտպանած և հաշմանդամ դարձած բոլոր հայորդիների՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր ամիս տրվող թոշակը կրկնապատկել:

Այո, սա շատ իրատեսական է, թվում է անհնար է, բայց եթե առաջարկն արվում է, ուրեմն՝ վստահորեն կարող ենք ասել, իրագործելի է:

Միայն ցավը քաշողները գիտեն, թե ինչ աջակցության ձեռք է մեկնում իր այս պահանջով Խաչիկ Ասրյանը: Զուր չէ, որ նրան անդադար կոչ են ուղղում զոհված զինծառայողների ընտանիքները և ասում, որ ևս մեկ անգամ համոզվեցին՝ իրենց խնդիրներն ու հոգսերը ներկա և նախկին իշխանություններին չե՛ն հետաքրքրել և չի՛ հետաքրքրում:

Նրանք բարձրաձայնում են, որ զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքների ու Հայ Ազգի կենսամակարդակի բարելավումը հենց Խաչիկ Ասրյանն ու «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը կարող են իրականություն դարձնել: