Առավոտից Գեղարքունիքի մեր պատասխանատուները բերման են ենթարկվել, տարբեր գյուղերի պատասխանատուների տներ են մտել, առգրավել են անգամ 4-5 տարեկան երեխաների հեռախոսները:
Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Զոհրաբյանը հայտնեց, որ մանկապարտեզի երեխայի հեռախոս են առգրավել: Զոհրաբյանը տեղեկություններ չունի՝ մարզի պատասխանատուները ոստիկանությունում են, թե՝ ոչ, բայց բոլորին բերման են ենթարկել տարբեր ոստիկանական բաժանմունքները:
Հարցին՝ ի՞նչ են առգրավվել Ծառուկյանի առանձնատնից, պատգամավորն ասաց. «Ինչ-որ թղթեր էր, բայց ինձ հաջողվեց մի բան տեսնել, Ծառուկյանի որդու հարսանիքի հրավիրատոմսը տեսա, որը հետաձգվում է։
Հարսանիքի հրավիրատոմսից ինչ առավել կարեւոր «կրիմինալ» փաստաթուղթ են առգրավվել, ես տեղյակ չեմ»։