Ծառուկյանը սնվել է մարդկանց իրեն ուղղված մեծարման խոսքերով և «աղոթքներով»․․․ մերձավորներին «ստիպում» էր իրեն թագավոր ասել

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

«Գագիկ Ծառուկյանն անհավասարության, անարդարության ու փառամոլության սիմվոլ է, որը բարեգործության անվան տակ երկար տարիներ կախվածության մեջ է պահել սոցիալապես անապահով մի զգալի հատվածի։ Ծառուկյանը սնվել է այդ մարդկանց իրեն ուղղված մեծարման խոսքերով և «աղոթքներով»։

Մարդու փառամոլությունն այն աստիճանի էր հասել, որ մերձավորներին «ստիպում» էր իրեն թագավոր ասել։ Նման մարդիկ շատ ավելի վտանգավոր են պետության համար, քան ցանկացած բռնապետ, որովհետև նրանք կարողանում են այնպես համադրել թալանն ու բարեգործությունը, որ սոցիալապես ծայրահեղ անապահով վիճակում գտնվող մարդը իրեն ունեզրկողին քննադատելու փոխարեն՝ մեծարում է նրան մի փոր հացի դիմաց»: