«ԲՀԿ-ին եզակի շանս է ընձեռվել ազատելու Հայաստանը կիսախելագար ու բարոյական բոլոր արժեքներից զուրկ ծաղրածուից». Արամ Գևորգյան

Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Երեկվա իրադարձությունների վերաբերյալ ասեմ հետևյալը․ ԲՀԿ-ին եզակի շանս է ընձեռվել ազատելու Հայաստանը կիսախելագար, հոգեպես անհավասարակշիռ ու բարոյական բոլոր արժեքներից զուրկ ծաղրածուից:

Արտաքին քաղաքականությունը, կորոնավիրուսի դեմ պայքարն ու ներդրումային քաղաքականությունը տապալած մարդուն, որ հիմա էլ երկիրն ա ներսից ցնցում, ոչ միայն օր առաջ պետք ա հեռացնել իշխանությունից, այլև հետևել, որ դատավարության ընթացքում ոչ մի օրենք չոտնահարվի, ու նա դատվի իր գործած բոլոր հանցանքների համար:

Երեկվանից արդեն Փաշինյանն առնվազն 103 հազար 801 մարդու աջակցություն այլևս չունի: Սա՝ պաշտոնապես:

Հ․Գ․ «Պարոն» Փաշինյան, երբ ցեղոդվ հելել, գնացել էիր Ծառուկյանի դստեր հարսանիքին, Ծառուկյանի ընտանիքի ուրախությանը, չգիտեի՞ր՝ ուր ես գնում: Իհարկե, գիտեիր, ուղղակի էնքան բարոյականություն չկա մեջներդ, որ մի ակնթարթում կուրանաք ամեն ինչ ու ամենքին: