Վայ, չունենամ քեզ, ղառի դամա, շուտ մոռացար, թե ինչ եղավ հետո, երբ քո թագավոր ախպեր ծառուկյան գագոն մի անգամ էլ սեռժիկ սարգսյանի օրոք էր փորձում քաղաքականություն մտնել

Վայ, չունենամ քեզ, ղառի դամա, շուտ մոռացար, թե ինչ եղավ հետո, երբ քո թագավոր ախպեր ծառուկյան գագոն մի անգամ էլ սեռժիկ սարգսյանի օրոք էր փորձում քաղաքականություն մտնել

«ԹԱԳԱՎՈՐ ԱԽՊԵՐ» ծԱՌՈՒԿՅԱՆ գԱԳՈՅԻ ԵՐԴՈՒՄԸ
Լուրը շատ արագ տարածվեց՝ «Հասե՜ք, մեր թագավոր ախպոր տանը խուզարկություն է»: Եկա՜ն, եկան, վերին թաղից, ներքին թաղից, եկան-հավաքվեցին թագավոր ախպոր տան մոտ:
Պարզվեց, որ թագավոր ախպերը գնալու է Ազգային անվտանգության ծառայություն՝ ցուցմունք տալու: Ու երբ նա տանից դուրս եկավ, որ գնա ցուցմունք տալու, մի պահ կանգնեց «իր ցավը տանողների» մոտ ու ասաց.

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Ալիս Սողոմոնյանը

-Անբարոյականի զավակ լինեմ (ներեցեք՝ ի՛ր բառերն են), թե հրաժարվեմ իմ պայքարից:
Ես չգիտեմ, թե նրա մայր Ռոզա Ծառուկյանն ինչպե՞ս ընդունեց որդու այդ արտահայտությունը, բայց բարգավաճականներն ու նրանցից սնվողներն իրենց թագավոր ախպոր այդ ասածները որպես սուրբ երդում ընդունեցին ու՝ հայդա դեպի Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ՝ միտինգի: Դեհ, միտինգը հո միայն ԱԺ-ում բարգավաճի խմբակցությամբ չէ՞ր լինելու: Ծառուկյանին պատկանող առևտրային խոշոր կենտրոններն անմիջապես փակեցին ու աշխատողներին կարգադրեցին՝ առա՜ջ, դեպի միտինգ:

5-րդ ալիքն ու մնացած ծախու ալիքները, կայքերն ու իրենց միտքը վաճառքի հանած անհատ լրագրողները հո վայնասուն չէի՜ն գցել, թե՝ «Հասե՜ք, երկրում բռնապետություն է, ոստիկանները չեն թողնում արտակարգ ռեժիմի պայմաններում արգելված միտինգ ու հավաքույթներ անել»: Դա դեռ ոչինչ, նրանք դեռորիստական կոչեր էին անում: Մեր Նոր երկրի իրավապահներ, խնդրում եմ ձեզ, հիշյալ ալիքների հարցերով լրջորեն զբաղվեք, նրանք արդեն չափազանց ազատ են գործում, որոնք, իրենց հրապարակած ստահոտ նյութերով, դեմոկրատիան շփոթում են ամենաթողության հետ:

Ոստիկանությունը համբերատար ու պարբերաբար հիշեցնում է, որ արտակարգ ռեժիմի պայմաններում արգելվում են հավաքները: Բայց բարգավաճից ԱԺ պատգամավոր էն ֆիքստուլ գևորիկը, որ ձեռնոցներով չի և դեմքին էլ դիմակ չկա, լոպպազ, լոպպազ պտտվում է ցուցարարների մեջ, հաճախ էլ իր գոռոզ կեցվածքով ուղիղ եթեր հեռարձակող «Ազատություն» կայանի խցիկի առաջ կանգնում ու հայտարարում՝ «Դիմակ չեմ կրել ու չեմ կրելու»:

Հեչ էլ կրես, այ անբարո, դու մեզ չես հետաքրքրում, բայց քո այդ գոռոզ վարմունքի պատճառով կարող է վարակվողներ լինեն քեզ նման պարազիտ վարակակրից, որի վրա, բացի կորոնավիրուսից, մի քանի այլ տեսակի վարակ էլ կա:

Էն ղառի դաման էլ, նույն ինքը՝ զոհրաբյան նաիրան, արաբուհու քողը դեմքին սպառնում է մեր այս իշխանությանը, թե՝ Այսօր դրվեց իշխանության վերջի սկիզբը:

Վայ, չունենամ քեզ, ղառի դամա, շատ շուտ մոռացար, թե ինչ եղավ հետո, երբ քո թագավոր ախպեր ծառուկյան գագոն մի անգամ էլ սեռժիկ սարգսյանի օրոք էր փորձում քաղաքականություն մտնել: Դու կարդացած աղջիկ ես, հավանաբար նախ հիշեցիր շաքարամանից մի կտոր շաքար պակասելու նարդոսյան պատմությունը:

Դա հիշիր, օգտակար է, բայց անմիջապես էլ հիշիր, թե ինչ պատահեց, երբ սեռժիկ սարգսյանը դոդի գագո բառակապակցությունը շրջանառության մեջ դրեց: Դրանից հետո, սա էլ հիշիր, դուք ձեր բարգավաճի շքախմբով գնացիք ու խոնարհվեցիք սեռժիկի առաջ՝ այն վախն ապրելով, թե ձեր թագավոր ախպոր բիզնեսները վտանգի տակ կհայտնվեն՝ մոռանալով ինքնասիրություն ու ամոթ:
Ներկա Կառավարությունը, տիկին նառչկա, սեռժիկի սպառնալիքներով չի խոսում ձեզ հետ, այն հիմա ուսումնասիրել ու պարզել է, որ.

Առաջին՝ ծառուկյան գագոյի ընտանիքին պատկանող «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» ընկերությունների ապօրինի գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 29 միլիարդ դրամի վնաս:
Երկրորդ՝ Բացահայտվել են ԲՀԿ անդամների կողմից ընտրողներին կաշառելու հարյուրավոր դեպքեր: Այդ ցուցակը՝ կոնկրետ ազգանուններով, կաշառք տված կոնկրետ թվերով, արդեն համացանցում դրված է, նեղություն քաշիր քո հեռախոսով նայիր, գուցե հիշե՞ս, թե կաշառք բաժանելու այն օրերին դու որտե՞ղ էիր, ինչո՞վ էիր զբաղված:

Շարունակե՞մ թվարկել, թե՞ դու մի շարք այլ փաստերի ես տիրապետում, որոնք, բնականաբար, դու չես բարձրաձայնի: Ոչինչ, դու մի՛ բարձրաձայնի, բացահայտողներ կան: Եվ երբ հայտարարում ես, թե սա իշխանության վերջի սկիզբն է, ականջիդ օղ արա, որ սա սկիզբն է, երբ մեր երկրում արդեն պատերազմ է հայտարարվել հանցագործ համակարգին: Խոշոր կապիտալը գործ չունի քաղաքականության հետ:

Սա արդեն անշրջելի է, և սա բոլորովին նոր համակարգ ստեղծելու Սկիզբն է, որը քո ասած սկզբից շա՜տ տարբեր է:
Մի բան էլ ասեմ, նառչկա, այդտեղ՝ միտինգում նստած, ժամանակ ունես, հանիր հեռախոսդ ու նայիր, թե համացանցում ձեր մասին ինչեր են ասում «Ազատություն» ռադիոկայանին հարցազրույց տվող քաղաքացիները: Չնայած, ավելի լավ է չնայես, մեղք ես, ինքան չլինի կին ես, թույլ սիրտ ունես, այնտեղ բարգավաճիստներիդ հասցեին այնքան էլ լավ խոսքեր չեն ասվում: Ցավակցում եմ ձեզ:

Ու երբ դուք՝ միտինգավորներդ, ասում եք, թե վաղը գալու է յուրաքանչուրի վախճանը, հասցեատիրոջը ճիշտ չեք ընտրել, ուղղեք ձեր սխալը, որովհետև վախճանը գալու հասցեատերերը նախկին ու, դեռ չբացահայտված, ներկա թալանչիներն են, որոնք անմիջապես քաղաքական հետապնդում են որակում այն շատ պարզունակ քրեական գործերը, որոնք ժողովրդից թալանածը վերադարձնելուն են վերաբերում, որովհետև հիմա իշխանության տերը ժողովուրդն է, հետևաբար ձեր թալանածի տերն էլ ժողովուրդն է:

Թե չէ, ելել միտինգ եք անում, ու դեռ աշխարհով մեկ էլ ուզում եք հայտարարել, թէ՝ մեր թագավոր ախպորը ճնշում են: Դա ճնշել չի, դա գողին գող անվանելու նորմալ պրոցես է:

Դուք ինչքան էլ օտարի, թշնամու ուրախությամբ հրճվեք կորոնավիրուսի ներկայությունից, ինչքան էլ սին հույսեր փայփայեք, թե ուր որ է այս կառավարությունը չի դիմանալու ճգնաժամի հարվածներին, ժողովուրդն իր համախմբվածությամբ, Վարչապետի հանդեպ չմարող հավատով ու նաև ձեզ ու ձեր նմաններին արժանի հակահարված տալով՝ հակառակն է ապացուցելու:

Եվ արդյունքում կաշառակերները՝ նախկին, թե ներկա, անխտիր պատժվելու են: Սա լա՛վ իմացեք: Մեր երկիրը հիմա ա՛յդ ճանապարհն է անցնում՝ օրինական երկիր դառնալու համար, ուր իշխելու է իրավունքի՛ գերակայությունը:
Առայժմ այսքանը: Սպասենք նոր բացահայտումների, որոնք, հաստատ, ձեր օգտին չեն:
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ