Ձեզ վախեցրե՞լ են, ահաբեկե՞լ են, թե ձեր կամավոր ընտրությո՞ւնն է մասնակցել այս ցիրկին. Արման Աբովյանը` գլխավոր դատախազին

Պարոն դատախազ, շատ զվարճալի է նայել, տեսնել, թե ոնց եք փորձում ապացուցել, որ մածունը սեւ է: Այս մաիսն այսօր` հունիսի 16-ինն, ԱԺ-ում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը`դիմելով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

«Ձեր ներկայացրած փաստարկների մեջ չկար ոչ մի փաստարկ, որն ուղղակի մատնանշում է պարոն Ծառուկյանին եւ, ըստ էության, չի էլ կարող լինել: Ինչ վերաբերում է այն հանգամանքներին, որոնք դուք հնչեցրեցիք, պարոն Ծառուկյանը կուսակցության լիդեր է,

եւ մեր կուսակցությունը երկրորդ ուժն է Հայաստանում, առաջին ընդդիմադիր եւ իրականում եւ այն ժամանակ էլ տասնյակ հազարավոր ակտիվիստների մեջ շատ դժվար է բոլորին վերահսկել:

Սա շինծու գործ է. ձեր կողմից …

Իրականում բան չկա, դուք ոչ մի բան չներկայացրեցիք, ինչը թույլ կտա ենթադրել, որ կան հիմքեր քրեական հետապնդումը շարունակել եւ զարգացնել: Դուք էլ եք հասկանում, ես էլ եմ հասկանում, որ դուք հիմա մասնակցում եք քաղաքական հետապնդումների այս բուռն պրոցեսին՝ ձեր կողմից սլիվներ անելով իշխանական թեւին:

Ինձ հետաքրքիր է՝ ձեզ վախեցրե՞լ են, ահաբեկե՞լ են, թե դա ձեր ընտրությունն է, ձեր կամավոր ընտրությո՞ւնն է մասնակցել այս ցիրկի մեջ, թե ճնշումներ են եղել»,-ասաց նա:
Արթուր Դավթյանն ասաց, որ իրեն ոչ ոք չի կարող վախեցնել. «Եթե մտածում էինք, որ վախեցնելը կարող է ազդած լինել, դուք էլ փորձեիք վախեցնել, կարող է մի բան դուրս գար:

Եթե իշխանությունը լսեր մեզ, այս …

Ինձ ոչ ոք չի կարող վախեցնել: ՀՀ Սահմանադրությունը եւ օրենքները գլխավոր դատախազին տվել են այնքան գործիք, այնքան ուժ ու այնքան պատասխանատվություն, որ երբեմն ուղղակի չի նայում, թե ում է ինքը հետապնդում ու միշտ այդպես է լինելու:

Իսկ հիմա հատուկ ձեզ համար ավելի պարզ լեզվով ներկայացնեմ ապացույցները: Ունենք խումբ ցուցակներ, որտեղ կան ընտրողների տվյալներ, անուն-ազգանուններ, անձնագրի տվյալներ, գումարի չափ, ընտրողի ստորագրություն:Ունենք ընտրողին գումար տվողի անուններ:

Ձեզ վախեցրե՞լ են, ահաբեկե՞լ են, թե …

Հարցաքննում ենք այդ անձին, ասում է՝ այո, ես էս ցուցակը կազմել եմ, ընտրողներին բաժանել եմ գումարները՝ «Ծառուկյան» դաշինքին քվեարկելու համար: հարցնում ենք՝ որտեղից ես վերցրել այս գումարը: Անձը վկայակոչում է թեկնածուին, ումից գումարները վերցրել է:

Թեկնածուի մոտից հայտնաբերում ենք երկրորդ խումբ ցուցակը, որում թեկնածուն արդեն ընտրությունների արդյունքներով հաշվետվություն է ներկայացնում կուսակցության կենտրոնական շտաբին՝ մանրամասն ներկայացնելով, թե ինչքան գումար է ստացել, ինչ ուղղություններով է ծախսել,

որտեղ հատուկ տողով գրված է ընտրողներին քվե տալու համար վճարվելիք գումարի չափը: Այդ նույն անձը իր հերթին ցուցմունքներ է տալիս, որ այո, սա իրականություն է:
Բնականաբար, հարցին, թե որտեղից այս գումարները, ինչպես է կազմակերպվել, ուղղակիորեն նշում է,

թե ում հետ ինչ պայմանավորվածության, կոնկրետ դեպքում Գագիկ Ծառուկյանի հետ պայմանավորվածության արդյունքում ումից է վերցրել գումարները՝ ում հանձնելու համար: Եթե այսքանից հետո պետք է համարվի, որ սրանք ապացույցներ չեն, ուրեմն ինձ այդպիսի դատարան հայտնի չէ»,-ասաց Դավթյանը:

ԱԺ պատգամավոր Արման Աբովյանը բերման …

Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ԱԺ-ում ներկայացնում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելու վերաբերյալ իր միջնորդությունները: