ԱԱԾ-ականները հենց ԱԺ բակից տարան Գագիկ Ծառուկյանին(տեսանյութ)

Քիչ առաջ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԺ դահլիճից` հայտարարելով, որ ինքը հիմա գնում է ԱԱԾ` հարցաքննության: Նա ոտքով քայլեց դեպի իր մեքենան, սակայն այդ պահին նրան մոտեցան ԱԱԾ աշխատակիցները և տեղեկացրին, որ Ծառուկյանը պետք է իրենց հետ գա:

Նշենք, որ խորհրդարանը դեռ իր համաձայնությունը չի տվել, որ կալանավորեն Գագիկ Ծառուկյանին, այսինքն` նա այս պահին դեռ անձեռնմխելի է, սակայն դա չխանգարեց ԱԱԾ աշխատակիցներին, որ մտնեն ԱԺ տարածք և տանեն Ծառուկյանին: Ի դեպ, նրանք ցանկանում էին Ծառուկյանին նստեցնել իրենց մեքենան, սակայն Ծառուկյանը համոզեց, որ գոնե ինքը ԱԱԾ գա իր մեքենայով:

ԱԱԾ պաշտոնյան, որը չներկայացավ այդպես էլ, նստեց Ծառուկյանի կողքը, երևի որ հանկարծ իր սեփական մեքենայից որևէ տեղ չփախչեր «հանցագործը»:

Ի դեպ, ԱԺ շենքը լի էր դրսից ժամանած ԱԱԾ աշխատակիցներով ու ԱԱԾ-ին պատկանող մեքենաներով: Եվ Գագիկ Ծառուկյանի մեքենան թվով վեց ավտոմեքենա էր ուղեկցում խորհրդարանից դուրս գալիս:

Նշենք նաև, որ այդ ընթացքում ԱԺ անվտանգության աշխատակիցները փակել էին նաև ԱԺ մուտքերը, և անգամ ԱԺ աշխատակիցները չէին կարողանում ելումուտ անել: