«Ձեր հեղափոխության վերջը եկել է». Գագիկ Ծառուկյան

«Մենք հայ ենք, Ծառուկյանի վրա գործ եք հարուցել, վախո՞ւմ եք»,- այսօր՝ հունիսի 16-ին, ԱԺ-ում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

«Ամբողջ ներքին զորքերը դրել՝ ուղարկել եք, մարզերը փակելով, մարդկանց պառկցնելով, փռելով: Բա իշխանության գալուց ասում էիք՝ անկախություն, ազատություն, իշխանությունը ժողովուրդն ա: Ձեր 88 տոկոսը, որ կար, էսօր 7 տոկոս էլ չկա, գնացեք մարզերը, ժողովրդի հետ քննարկեք: Սպառված ա»,- ասաց նա:

Ծառուկյանը հաստատեց իր խոսքերը, որ բոլոր ոլորտները ձախողված են, մասնագետներ չկան. «Ասում են՝ Ծառուկյանը չի տիրապետում միջազգային անցուդարձին: Տո Ծառուկյանը էնքան ա տիրապետում, ձեր ցավը տանեմ, որ բերիք սաղ վարակեցիք, սաղ լցրեցիք, էսօր ասում եք՝ մասկա դրեք, տուգանեք վարորդին: Տենց չի կարա լինի:

Ես կարող եմ ձեն չհանել, ինձ համար հանգիստ ապրել, բայց սիրտս տրաքում ա: Ասում ա՝ վարակի հիմնական պատճառը ժողովուրդն է, որ մասկա չի դնում: Դուք եք ձախողել, ձեր երեխաներն ու ծնողներն են հիվանդանում:

Ասում ա՝ ով Ծառուկյանին դեմ չքվեարկի, դա մեր հեղափոխության վերջն է լինելու: Ձեր հեղափոխության վերջը եկել ա….: Դուք որոշեք, ես ամեն ինչի էլ պատրաստ եմ: Ժամանակավոր բան ա: Ասում եմ՝ մի ամիս, երկու ամիս, ավել չի տևելու»,- հայտարարեց Ծառուկյանը: