ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օլիգարխիան եղել է պետության մասնիկ ու պաշտպանված են եղել, հիմա չկան. Ալեն Սիմոնյան

Այսօր վաղ առավոտից խորհրդարանում քննարկվում էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությունն՝ Ազգային Ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելու եւ մեղադրանք առաջադրելու, ինչպես նաեւ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ։

Այսօր խորհրդարանում այս հարցերի վերաբերյալ զրուցել ենք ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Նրա հետ զրույցում անդրադարձել ենք ԲՀԿ-ի այն դիտարկումներին, թե այս ամենը քաղաքական հետապնդում է ԲՀԿ-ի հանդեպ: