Նիկոլ Փաշինյանն ընտրվելու է նաև երկրորդ ժամկետում, այսինքն 2-3 տարի անց…Նա ունի այդքան վստահության պաշար. Հայկ Մանասյան

Նիկոլ Փաշինյանն ընտրվելու է նաև երկրորդ ժամկետում, այսինքն 2-3 տարի անց…Նա ունի այդքան վստահության պաշար. Հայկ Մանասյան

Քաղաքական։

1. Իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է։ Հիշու՞մ եք այս բանաձևը։
Ահա, Սերժ Սարգսյանի թշնամին Ծառուկյանն էր: Հիմա պաշտոնապես հայտարարվեց, որ Ծառուկյանը նաև Նիկոլ Փաշինյանի թշնամին է։

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայկ Մանասյանը:

2. Նիկոլ Փաշինյանն ընտրվելու է նաև երկրորդ ժամկետում, այսինքն 2-3 տարի անց։ Նա ունի այդքան վստահության պաշար։ Քաղաքական դաշտի քաշքշուկներն իրականում Ծառուկյանի և Միքայել Մինասյանի միջև են։ Նրանք երկուսն էլ պայքարում են ,,նախկինների,, և բողոքավոր զանգվածի առաջնորդ դառնալու համար։ Ամեն մեկն ուզում է իրենով անել արմատական ընդիմադիր դաշտը։

3. Մեզ պետք է իրար նկատմամբ հարգանք ու ներողամտություն։ Ցանկացած կոշտ հակադրություն քամելու է մեր ուժերը, ու ձեռնտու է դրսի շակալներին, գայլերին, արնախումներին։