Ես որպես խնամի ցավում եմ Ծառուկյանի հետ կատարվածի համար, բայց ունեմ այլ քաղաքական հայացքներ. Խաչատուր Սուքիասյան

Ես որպես խնամի այսօր շատ ցավում եմ պարոն Ծառուկյանի հետ կատարվածի համար, բայց ես որպես Խաչատուր Սուքիաասյան ունեմ քաղաքական այլ հայացքներ, այլ պատկերացումներ, այլ տեսլական։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խնամի Խաչատուր Սուքիասյանը:

Հարցին՝ նա իրավակա՞ն, թե՞ քաղաքական է համարում գործընթացը, Սուքիասյանը պատասխանել է, որ ինքն իրավական կամ քաղաքական չի կարող համարել, քանի որ իրավաբան չէ և նյութերին էլ ծանոթ չէ:

«Ես ուղղակի չգիտեմ՝ իրավական ինչ հարթակում է, ինչի մասին է խոսքը, իրավաբանական կրթություն չունեմ, նյութերի հետ ծանոթ չեմ, ես իրավունք չունեմ արտահայտվելու»,- ասել է Սուքիասյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ-ն 87 կողմ ձայնով քվեարկել է Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու օգտին, և նրան ազատությունից զրկելու՝ գլխավոր դատախազի միջնորդությունը։