Իվետա Տոնոյանը ԲՀԿ խմբակցության ղեկավարի փոփոխության մասին (video)

«Քանի որ սա վերջին լիագումար նիստն է, մենք անելու ենք ամեն ինչ մեր խորհրդարանական աշխատանքում որեւէ ձախողում թույլ չտալու համար: Թե օրենսդրական նախաձեռնություններում, թե այլ հարթակներում մենք աշխատելու ենք:

Պարզապես մենք մեր քաղաքական անհամաձայնությունն ենք արտահայտել երեկ խորհրդարանի կողմից անօրինական եւ դատարկ միջնորդությունը վավերացնելու առնչությամբ»:Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

Ինչպես ասաց` իրենք աշխատելու են սահմանված ծրագրով:

«ԲՀԿ-ն շարունակելու է աշխատել նույն արդյունավետությամբ: Խմբակցության ղեկավարի փոփոխության հարց չի քննարկվում: Բոլոր քաղաքական որոշումները կայացվելու են քննարկումների եւ քաղաքական թիմի ներկայացուցիչների կոնսենսուսի պայմաններում»,-ընդգծեց նա: