Եթե տեսնեմ, որ Ադրբեջանի վերնախավի հետ երկխոսությունը չի ստացվում, կարելի է ուղիղ խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ. Փաշինյան

News.am-ը գրում է. Միանշանակ է, որ այն բովանդակությունը, որ մեր կառավարությունը 2018թ․ հետո դրել է Ղարաբաղի հարցի եւ ընդհանրապես տարածաշրջանային քաղաքականության հիմքում, հենված է խաղաղության բովանդակության վրա։

Այս մասին, այսօր՝ հունիսի 17-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կարծում եմ՝ դա տեսանելի է միջազգային հանրության համար, իսկ այն քաղաքականությունը, որ Ադրբեջանը վարում է շատ երկար ժամանակ, հենված է ռազմաշունչ հայտարարությունների տրամաբանության վրա։

Թուրքմենստանի մայրաքաղաքում …

Կարծում եմ, որ այդ ռազմաշունչ հայտարարությունների հիմնական նպատակն է, որ Արցախի ժողովուրդը, Հայաստանի ժողովուրդը, Արցախն ու Հայաստանը Ղարաբաղի հարցի կարգավորման ամբողջ պրոցեսը ընկալեն վախերի պրիզմայով։ Միայն այդ պարագայում կարող էր այդ ռազմաշունչ հայտարարությունների տրամաբանության վրա հիմնված քաղաքականությունը լինել արդյունավետ:

Բայց քանի որ հայ ժողովուրդը առավել եւս Արցախի հարցը վախերի օպրիզմայով ընկալելու սովորություն, մշակույթ չունի, եւ ընդհանրապես այդպիսի բան բացառվում է, եւ մենք ասել ենք, որ բացառված է, որ ՀՀ-ին բանակցային բովանդակություն պարտադրվի որեւէ սպառնալիքի ներքո, ու քանի որ այս հանգամանքների բերումով այդ ռազմաշունչ տրամաբանությունն ինքը արդյունավետ չէ, ինքը հայտնվում է տեղապտույտի մեջ»,-ասաց Փաշինյանը:

Ալիեւը պետք է գնա. Հայաստանի …

Նա հավելեց, որ Ադրբեջանի իշխանությունը խնդիր ունի իր հանրությանը բացատրելու, որ այս 15 տարի ռազմաշունչ տրամաբանությամբ գնում են առաջ եւ դա է իրենց հայեցակարգը, բա ինչո՞ւ արդյունքի չեն հասնում:

«Այս օդում կախված հարցին պատասխանելու համար Ադրբեջանը եւս մեկ աստիճանով բարձրացնում է իր ռազմաշունչ հռետորաբանությունը, որպեսզի ավելի մեծ տպավորություն գործի սեփական հանրության առաջ, բայց դրանից տեղապտույտն ավելի է խորանում:

Իմ կոչը, ինչպես նախկինում, շարունակում է մնալ նույնը Ադրբեջանի նախագահին՝ կառուցողական մոտեցում ցուցաբերել եւ հրապարակային համաձայնվել իմ առաջարկած բանաձեւին, որ Արցախի հարցի որեւէ կարգավորում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար»,-ընդգծեց նա: