Հերթը հասավ Ծառուկյանի որդուն՝ Նվերին. Նոր քրեական գործ՝ սպանություն և խուլիգանություն

Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանն իրեն անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ նիստի ընթացքում դժգոհեց, որ ոչ միայն իր նկատմամբ են քրեական հետապնդում հարուցելու գործընթաց սկսել, այլ նաև որդուն են կանչել հարցաքննության։

«Էնքան անբարոյականություն, ինձ կանչում են, հետևիցս տղուս են կանչում: Չեն ասում՝ մի տղամարդ թող մնա տանը:

Մա՛րդ եղեք: Էդ անբարոյականությունը՝ դիմադիր-ընդդիմադիր, իշխանություն, ամեն մարդ պետք է մարդկություն ունենա»,- ելույթի ընթացքում ասաց Գագիկ Ծառուկյանը։

Վերջինիս որդու՝ Նվեր Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ Նվեր Ծառուկյանը հարցաքննություն է հրավիրվել այլ քրեական գործի շրջանակներում։

«Հրավիրվել է որպես վկա, ուղղակի հիմա մի քիչ վատառողջ է, ապաքինվելուց հետո անպայման կներկայանա»,- ասաց Էմին Խաչատրյանը։