Մեզ չի հաջողվում թվերը իջեցնել, ստիպված ենք ավելի ու ավելի կոշտ վարչական մեթոդներ կիրառել. Նիկոլ Փաշինյան

Մեզ չի հաջողվում թվերն իջեցնել, և մենք գիտենք դրա պատճառը։ Այսօր կառավարության նիստի մեկնարկին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով պատճառն այն է, որ հակահամաճարակային կանոնները համատարած կերպով չեն պահպանվում. «Ստիպված ենք ավելի կոշտ վարչական մեթոդներ կիրառել հակահամաճարակային կանոնները պահպանելու նպատակով։

Գիտեք, որ պարետատունը որոշում է կայացրել, որ քաղաքացիներն իրենց մոտ պարտադիր պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ։ Ուզում եմ պարզաբանել՝ որն է այս որոշման նպատակը։

Մեզ չի հաջողվում թվերը իջեցնել և …

Եթե օրինակ դիմակ չկրելու համար տուգանվելու ընթացքում անձն իր մոտ փաստաթուղթ չունի, նրան վարչական պատասխանատվության ենթարկելու պրոցեսն ավելի երկար է տևում, որովհետև անհրաժեշտ է տանել ոստիկանության բաժին, անձը պարզել, որից հետո վարչական արձանագրություն կազմել։

Հիմա այդ միջոցը պարտադիր դարձվել է հենց այդ նպատակով, որ վարչական այս լծակն ավելի արդյունավետ գործի։ Այս պահին ունենք համոզվածություն, որ պետական բոլոր մարմինները կամ մարդկանց մեծ հոսք սպասարկող բոլոր մարմինները հերթերի կարգավորման նոր կանոնները ներդրել են պատշաճ ձևով։

Zham.am | Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու …

Պետական բոլոր այն մարմինները, որոնք քաղաքացիների հետ գործ ունեն, պարտադիր պետք է կարգավորեն հերթերը, ընդ որում ոչ միայն բուն տարածքում, այլև տարածքից դուրս»,-ասաց վարչապետը։

Վերջինս, անդրադառնալով բանկային համակարգում հերթերին, նշեց, որ մինչև այժմ հատկապես մարզային մասնաճյուղերից ստանում են տեղեկատվություն, լուսանկարներ, որ մարդիկ շարունակում են հին ձևերով հերթ կանգնել։