Ի՞նչ դիմակ կրել. կառավարությունը նորից փոխում է «դիմակային» քաղաքականությունը.

Այսօր կառավարության նիստում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խնդրեց բոլորին չկրել կտորե դիմակներ, եթե հնարավոր է կրել բժշկական եռաշերտ դիմակներ:

«Մենք հիմա տեսնում ենք, որ մոդայիկ է դարձել կտորե դիմակ կրելը: Ես խնդրում եմ կտորե դիմակ չկրել, եթե հնարավոր է կրել բժշկական դիմակ, քանի որ այն մի քանի անգամ ավելի լավ է պաշտպանում:Այսինքն, կտորե դիմակ կրելը միայն պետք է ֆինանսական խնդիրներով հիմնավորված լինի, ոչ թե գեղեցկության, հարմարավետության կամ այլ պատճառներով:

Նույնիսկ ԱՀԿ-ն ասում է, որ 60-ից բարձր տարիք ունեցողները պետք է պարտադիր կրեն բժշկական եռաշերտ դիմակներ»,– ասաց նա:Նշենք, որ կառավարությունը համաճարակի սկիզբից ի վեր չի կողմնորոշվում դիմակների հարցում քաղաքացիներին ճիշտ ազդակներ տալու հարցում։

Ի՞նչ դիմակ կրել. կառավարությունը …

Նախ խոսվում էր այն այն մասին որ դիմակ կրել պետք չէ, հետո սկսեցին քննադատել, ապա նաև տուգանել մարդկանց դիմակ չկրելու համար։Երբ դիմակ կրելը պարետի որոշմամբ պարտադիր դարձավ, կառավարությունը վստահեցնում էր, որ պարտադիր չէ բժշկական դիմակ կրել, կարելի է տանը կտորից պատրաստված դիմակ ունենալ։