Փաշինյան, թե՛ օրենքի, թե՛ լավ տղաների շրջանակում լավ գիտեն՝ դու ով ես.Սայաթ Շիրինյան (video)

Անժելա Թովմասյանի՝ Արմնյուզ ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ոստիկանության պահեստազորի գնդապետ Սայաթ Շիրինյանը՝ անդրադառնալով «Մարտի 1»-ի իրադարձություններին՝ քանի որ այդ ժամանակ Սայաթ Շիրինյանը եղել է ոստիկանության պետի մամուլի քարտուղար, և որի մասին Դանիել Իոաննիսյանի հետ միջադեպից հետո մամուլում նորից գրեցին, Սայաթ Շիրինյանը նշել է․
«Այո՛ գրեցին, որ ես եղել եմ Ռոբերտ Քոչարյանի գնդապետն ու սուտ լուրեր տարածողը։

Նախ ասեմ, որ նախագահ Քոչարյանի օրոք ես եղել եմ փոխգնդապետ։ Այդ ժամանակ անգամ դեղին մամուլ «Հայկական ժամանակ»-ն իր միջակ լրագրող Նիկոլ Փաշինյանով չի կարողացել իմ դեմ հոդվածներ գրել»։

Սայաթ Շիրինյանը հպարտությամբ է նշում, որ ունեցել է Ռոբերտ Քոչարյանի նման ուժեղ կամքի տեր գերագույն գլխավոր հրամանատար․ ««Մարտի 1»-ին ես կարողացել եմ լավագույն ձևով կատարել իմ պարտականությունները, քանի որ ունեցել եմ Քոչարյանի նման գերագույն գլխավոր հրամանատար։ Ես համոզված եմ եղել, որ Տեր-Պետրոսյանն ու Նիկոլ Փաշինյանը «Մարտի 1»-ին ուզում էին բռնազավթել իշխանությունը, և նախագահ Ռոբերտ Քոչարյանը սահմանադրական կարգն է պահել»։

Ըստ պահեստազորի գնդապետի՝ «Մարտի 1»-ին ոստիկաններին ծեծել են ու փախուստի դիմել․ «Քսան տարի շարունակ Նիկոլ Փաշինյանը ոստիկանների վրա ցեխ է շպրտել։ Նիկոլ Փաշինյան, ոստիկանները լավ հիշողություն ունեն և հիշում են՝ ինչպես էիք «Մարտի 1»-ին ոստիկաններին ծեծելու ժամանակ ասում՝ հոգիս փառավորվեց»։

Սայաթ Շիրինյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը կամակատար ոստիկանություն երբեք չի ունենա։