Ահա, թե ինչու է Փաշինյանը հետապնդում Գագիկ Ծառուկյանին. Գեւորգ Պետրոսյան

Ազգային ժողովի Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Գագիկ Ծառուկյանին հետապնդելու մասին…

Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, որպեսզի նա և իր ղեկավարած խմբակցությունը չխոսեն՝

1. Տնտեսության կործանման մասին.

2. Սպասվող սովի մասին.

3. Սեռաշեղվածության տարածումը թույլատրող ու խրախուսող օրինագծերի մասին.

4. Արցախի հարցն ադրբեջանանպաստ լուծելու մասին:

Ահա, թե ինչու է Փաշինյանը հետապնդում Գագիկ Ծառուկյանին…»։