Ծառուկյանի փաստաբանն այնպիսի սենսացիոն հայտարարություն է արել, որ բոլորը շոկի մեջ են. պարզվում է գործը դեռ…

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբանների ներկայացրած միջնորդությունը, դատավոր Ռոբերտ Պապոյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ, մերժեց։ Այս մասին նիստից հետո լրագրողներին հայտնեց Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

Որոշումը պաշտպանական կողմը դեռ չի ստացել, ուստի՝ իրենց դիրքորոշումը մերժման վերաբերյալ կարտահայտեն որոշմանը ծանոթանալուց հետո: Փաստաբանը նաև ներկայացրեց դատական նիստից մանրամասներ, մասնավորապես, ասաց, որ դատարանում հիմնավորել են, որ այս քրեական գործը ԱԱԾ-ում ապօրինի կարգով է քննվում: Ըստ պաշտպանի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է, թե որ գործը, նախաքննական որ մարմինները պետք է քննեն.

«Այն հոդվածը, որով որ հարուցվել է քրեական գործըընտրակաշառքի մասով, ՀՔԾ-ին ենթակա գործ է: Օրենքը հստակ սահմանում է և դատախազն իրավունք չունի փոխել նախաքննական մարմինը: Առաջին պահից սկսած ապօրինի է եղել, հետևաբար, հետագա բոլոր գործողությունները ապօրինի են»: Պաշտպանն ասաց նաև, որ դատարանին լուրջ փաստարկներ են ներկայացրել այն մասին, որ այս գործով քաղաքական գործընթացներ են տեղի ունենում, ոչ թե՝ իրավական:

«Այս փաստաթղթերը, որոնք որ հայտնաբերվել են և դրվել են մեղադրանքի հիմքում, հայտնաբերվել են 2019 թվականի փետրվարի 5-ին: Փետրվարի 6-ին, կոնկրետ անձի հարցաքննության ժամանակ հարց է տրվել, որ այս փաստաթղթերից տպավորություն կա, թե ընտրողների ձայներ է գնվել, ի՞նչ կասեք:

Հարցին պատասխան չի տրվել և չորս ամիս, մինչև հունիսի 5-ի՝ Գագիկ Ծառուկյանի հնչեցրած քննադատությունը, որ կառավարությունը պետք է 100 տոկոսով փոխվի, այդ պահից սկսած հիշեցին, որ նման բան է եղել և որոշեցին այդ մարդկանց նորից պետք է հարցաքննեն ամսի 8-ին»,- մանրամասնեց Երեմ Սարգսյանը հավելով, որ հարցաքննության արդյունքում որևէ հավելյալ փաստական տվյալ չի ստացվել, բայց նույն փաստաթուղթը երկու օր անցհունիսի 10-ին, զննում են և քրեական գործ են հարուցում:

Երեմ Սարգսյանն ուշադրություն է հրավիրում Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից ժամեր անց վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի գրառմանն այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը անհանգստացած է մի շարք քրեական գործերի ընթացքով, այդ թվում՝ ընտրակաշառքների վերաբերյալ: Պաշտպանի պնդմամբ, հայտարարության պահին ընտրակաշառքի գործ հարուցված չի եղել, միայն հետո է նման գործ հարուցվել, ինչը ակնհայտ է դարձնում ամենի քաղաքական բաղադրիչը: «Միջնորդությունները ԱԺ-ում, ըստ համապատասխան պաշտոնատար անձանց ֆեյսբուքյան գրառումների, մուտքագրվել է հունիսի 15-ին՝ ժամը 18։18-ի:

Այդ միջնորդության մեջ հղում է կատարված կոնկրետ ապացույցի ցուցմունքի, որը ձեռք է բերվել դրանից հետո19։00-ին, հարցաքննությունն այդ ժամանակ է ավարտվել: Ինչը ակնհայտ նշանակում է, որ այստեղ եղել են պայմանավորվածություններ տարբեր պետական մարմինների միջև»,- հայտարարեց Երեմ Սարգսյանը: Պաշտպանն ընդգծում է, որ խիստ անհրաժեշտություն է եղել ամսի 15-ին մուտքագրել գլխավոր դատախազի` Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը, որ ամսի 16-ի նիստում այն քննարկվի: Ըստ նրա, խիստ քննարկումների կարիք ունի նաև ցուցմունքի բովանդակությունը և ժամանակագրությունը, որին դեռ կանդրադառնան: