Արա՜, դուք ոստիկան էիք, թե՞ շարքային գողցող. Վիլեն Գաբրիելյանի կոշտ անդրադարձը

Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Բարև ձեզ, եկել եմ ասեմ, որ կարդում ես Վովայի քրգործով առաջադրված մեղադրանքի բազմաթիվ դրվագների հիմնավորումները, և ապշում ես,

թե պետությունից, պետականաշինությունից, ներդրված ավանդից ու փորձարարությունից մեծ-մեծ փռթող միլլիոնատերերն, ինչքան ագահ ու էժան մարդիկ են:

Եվ այսքանից հետո դեռ շարունակում են աղոթել իրենց աստվածներին, որոնք, հավանաբար, ոչ թե մարդկությանը հայտնի կրոննների աստվածներն են, այլ՝ մամոնան, նույն ինքը՝ փողը և շահամոլությունը:

Մեկդ իրեն փոխանցեք, որ Ճոճողը ասում է՝ ինքն իր Աստծո արդարությամբ չի դատվելու, ինքը դատվելու է Հայաստանի Հանրապետության օրենքի խստությամբ:

Թե բա՝ պարոնայք սպաներ, պատիվ ունեմ, չէ մի չէ:

Մի հատ էլ անհատական զրույցներում սրտնեղում է, որ իրեն հասանելիքի մասին ասում եմ:

Հ.Գ. ափսոս, պետական պաշտոնյայի կարգավիճակով ու սպայի բարևվարքությամբ սահմանափակված

եմ, մի երկու հատ տեղին քաղցր էլ կավելացնեի, թե չէ կասեի՝ արա՜, դուք ոստիկան էիք, թե՞ շարքային գողցող:

Շնորհակալություն ուշադրության համար

հարգանքով՝ #OմարիԱրծիվ նավակ Ճոճողը