Հերթը Սամվել Ալեքսանյանին էլ կհասնի՞. Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ որեւէ կաշկանդվածություն չունեն

News.am-ը գրում է. Որեւէ մեկի հետ կապված մենք որեւէ մտահոգություն չունենք:

Այս մասին, այսօր՝ հունիսի 20-ին, ՔՊ գրասենյակում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԾ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե իշխանությունը կաշկանդվածություն ունի՞ անդրադառնալու նաեւ ՀՀԿ-ի օրոք ԱԺ պատգամավոր ու հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի թույլ տված չարաշահումներին:

«Եթե մենք այսօր խոսում ենք, որ ԱԺ-ում երկրորդ ուժի ղեկավարի հետ կապված որեւէ մտահոգություն չունենք եւ օրենքով ենք գնում, ապա ինչու պետք է մեկ նախկին պատգամավորի գործունեության հետ կապված մտահոգություն լինի:

Yerevan.Today | Քանի՞ միլիոն իր հետ տարավ …

Նախագահի պաշտնոը նախկինում զբաղեցրած անձանց, նախկին փեսաների, օլիագրխների հետ կապված եթե չկա, դա չի նշանակում, որ չի լինելու: Ուղղակի կա մի հստակ բա՝ արդյոք այդ պահի դրությամբ կա՞ փաստարկ, թե՞ չկա: Որովհետեւ միայն ցանկության վրա հիմնված ոչինչ չի կարող արվել»,-ասաց նա:

Ալեն Սիմոնյանը հավելեց, որ եթե լինեն փաստեր, բոլրին էլ անդրադառնալու են: